Հաշվետվություն

Իմ օրը ես սովորաբար սկսում եմ մարմնամարզությամբ և շաբաթվա առաջադրանքները, նախագծերը անելով։ Նախագծերից արել եմ՝ Вокруг света с Пасхой, International Children’s Book Day, «Զատկական ձվի ֆիզիկան», Եղիշե Չարենց․ ընտանեկան ընթերցումներ  և բազմաթիվ այլ նախագծեր։ Օրվա ընթացքում ընտանիքիս հետ ֆիլմեր եմ դիտում և զրուցում տարբեր թեմաներից։ Իրավիճակի սահմանափակումները ինձ չեն խանգարում օրս արդյունավետ անցկացնել։ Լրացուցիչ կրթությունը՝ անգլերենը և մաթեմատիկան, ես նույնպես անում եմ առցանց։ Տանը նաև զբաղվում եմ ինքնակրթությամբ, ընթերցանությամբ, սովորում եմ նոր լեզուներ, նկարում եմ։ Ամեն առավոտ մարզվում եմ, իմ սովորական ակտիվությունը պահպանելու համար։ Օրվա ազատ ժամանակը անցկացնում եմ գիրք կարդալով, երաժշտությամբ զբաղվելով, նկարելով և ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելով։ Այս իրավիճակը թեև վատ է, բայց հնարավորություն է տալիս անել այն ամենը ինչին առաջ ժամանակ հատկացնել չէր ստացվում։ Այդ հնարավորությունը պետք է օգտագործել սիրելի զբաղմունքով կամ ինքնակրթությամբ զբաղվելու համար(տնային պայմաններում)։ Տվյալ պահին ես կարդում եմ Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» գիրքը։ Վերջին ֆիլմը, որը ես դիտել եմ, եղել է «Римские каникулы» ֆիլմը, որն ինձ շատ դուր է եկել։

Оставьте комментарий