Архив рубрики: Գրականություն

«Անկումը» Ալբեր Կամյու

«Անկումը» Ալժիրում ծնված ֆրանսիացի գրող Ալբեր Կամյույի վերջին ավարտուն վեպն է։ Այն ներկայացնում է անկեղծ մենախոսությունների շարք, որոնց միջոցով պատմողը՝ Ժան Բատիստ Կլեմանսն անդրդադառնում է այնպիսի թեմաներին, ինչպիսիք են՝ անհատի ազատության բնույթը, մարդկային հարաբերությունները, ազնիվ և բարոյական ապրելը, սուտը, կեղծիքը և այլն։ Գրքի իրադարձությունների ողջ զարգացումը պայմանավորված է պատմողի գաղափարների ներկայացումով։ Կառանձնացնեմ խոսքերից մի քանիսը, որոնք որոշ դեպքերում իրենցից ներկայացնում են գլխավոր թեմաների հիմքեր․

Читать далее

Մխիթար Սեբաստացու հոգին – Նրա մի քանի գլխավոր առաքինությունները

ԳԼՈՒԽ Ժ․Ե

Նյութը ներկայացնում է Մխիթար Սեբաստացու անկեղծ, Առաքինության բոլոր գույներով և տեսակներով լի հոգին։ Կարելի է հասկանալ, որ այդ ամենը Սեբաստացու մոտ արտահայտվել է դեռևս վաղ հասակից՝ երբ ընկալեց աղոթքի և անսանձ կրքերի կանոնավորման անփոխարինելիությունը։ Մխիթարը կարողացավ երիտասարդ հասակի խառնաշփոթի և ալեկոծման շրջանում պահպանել իր ինքնակառավարումը, և լիովին նվիրվեց Սուրբ Գործին։

Читать далее

Հայոց լեզու և գրականություն․ բաց պարապմունք

Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի և գրականության մեր խմբին հնարավորություն տվեց մեր կատարած աշխատանքներն ու նոր ստեղծած նախագծերը ոչ միայն ավելի հանրային ներկայացնել, այլ նաև հասկանալ՝ ինչ առաջընթաց ենք հասցրել ունենալ այս ընթացքում։ Կրթահամալիրում վերջին տարին շատերիս ստիպել է նոր մոտեցում ցուցաբերել լրացուցիչ կրթությանը՝ ավելի հստակ նախասիրություններով և նոր գաղափարներով։ Բաց պարապմունքին քննարկեցինք ինչպես նոր մեկնարկ ունեցած նախագծերի ի հայտ գալը, այդպես էլ՝ երկարատև և ծավալուններինը։ Սովորողներից շատերը ունեին իրենց հեղինակային նախագծերը, որոնցում հանդիսանում են որպես ղեկավարներ։ Այդ սովորողներից էի նաև ես, և պարապմունքին հնարավորություն ունեցա ներկայացնել նոր մեկնարկած «ՏեսԱնկյուն» փոդքասթը, որը ղեկավարում եմ 12-3 դասարանի սովորող Մերի Մկրտչյանի հետ։ Անհատական նախագծեր են ներկայացրել նաև՝

Читать далее

Թարգմանիչ Վարդապետների տոն

Թարգմանական արվեստի տոնը, որի ընթացքում հիշատակվում է հայ թարգմանական արվեստը  1979 թվականից սկսած, նշվում է երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը։

Читать далее