Архив рубрики: Քիմիա

Երկաթ․ հետազոտական աշխատանք

Երկաթ, քիմիական նշանը՝ Fe։ Երկաթը d-տարր է, պարբերական համակարգի ութերորդ խմբի երկրորդական ենթախմբում է, ատոմային համարը՝ 26։ Այն սպիտակ-արծաթափայլ մետաղ է։ Ատոմի էլեկտրոնային բանաձևն է 1s22s22p63s23p63d64s2։

Երկաթին բնորոշ են գերազանցապես +2 և +3 օքսիդացման աստիճանները։ Սակայն կան շատ քիչ թվով խիստ անկայուն միացություններ, որոնցում դրսևորվում է +6 օքսիդացման աստիճան։ Բնության մեջ տարածվածությամբ (4,65%) զբաղեցնում է չորրորդն է՝ թթվածնից(O), սիլիցիումից (Si) և ալյումինից (Al).) հետո։ Ազատ վիճակում երբեմն հանդիպում է միայն որոշ երկաթաքարերի տեսքով։

Երկաթի հինական բնական միացություններն են՝

Ֆիզիկական հատկությունները

Սպիտակ արծաթափայլ ծանր մետաղ է, օժտված ուժեղ մագնիսական հատկություններով, կռելիությամբ և պլաստիկությամբ: Հալվում է 1539℃ և եռում է 2870℃ ջերմաստիճաններում:

Քիմիական հատկությունները

Միջին ակտիվության մետաղ է, օքսիդանում է մինչև +3՝ ուժեղ օքսիդիչների հետ փոխազդելիս։

Երկաթի ստացում

Արդյունաբերությունում երկաթը ստանում են երկաթի հանքաքարից հիմնականում հեմատիտից (Fe2O3) և մագնիտից (FeO·Fe2O3)։ Գոյություն ունեն տարբեր որակական եղանակներ երկաթը հանքաքարից ստանալու համար։ Առավել տարածված եղանակներից է, երբ երկաթը ստանում են բացառապես հրամետաղարտադրական եղանակով՝ դոմնային վառարանում։

Ոչ մետաղի բնութագրում․ քլոր

  1. Բնութագրեքհետևյալ  ոչ մետաղը (ածխածին, թթվածին,  ջրածին,  ազոտ,  ֆոսֆոր, ծծումբ, սիլիցիում,  քլոր)ըստ  հետևյալ սխեմայի.

Քլոր

ա) քիմիական նշանը — Cl

բ) հարաբերական ատոմային զանգվածը — 35,5 

դ) դիրքը պարբերականհամակարգում. այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է — VII Գլխ․ ենթախումբ 3-րդ պարբերություն

Читать далее

Հողի աղտոտումը պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդներով

Ի՞նչ է հողը, հողի բաղադրությունը 

Հողը բնական գոյացություն է ՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձևավորվել են երկրի կեղևի մակերեսային շերտերի վերափոխման հետևանքով ՝ ջրի, օդի և կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հողը երկրակեղևի մակերեսային փխրուն շերտն է, որը փոփոխվում է մթնոլորտի և օրգանիզմների ազդեցությամբ, լրացվում է օրգանական մնացուկներով։ Օդի թթվածինը կլանում են կենդանիները և բույսերը, և այն մտնում է քիմիական միացությունների բաղադրության մեջ։ Օդի հետ հողի մեջ թափանցած ազոտը որսում են որոշ բակտերիաներ։ Ցերեկը հողի տաքանալու ժամանակ դուրս են գալիս գազեր ՝ ածխաթթու գազ, ծծմբաջրածին, ամոնիակ։ Հողն անընդհատ զարգանում և փոփոխվում է։ Բնութագրվում է բերրիությամբ՝ բույսերին մատչելի սննդանյութերով և ջրով ապահովելու ունակությամբ, որի շնորհիվ այն դառնում է արտադրամիջոց, աշխատանքի առարկա, նյութական բարիքների աղբյուր։ Հողը գյուղատնտ․ արտադրության հիմնական միջոցն է. ագրոտեխնիկական, ագրոքիիական ու բարելավող միջոցառումների կիրառմամբ այն կարելի է դարձնել առավել արդյունավետ, որի ցուցանիշը բույսերի բերքատվությունն է։

Որո՞նք են բույսերի պաշտպանության միջոցները՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցները

Բույսերի պաշտպանությունը, գիտությունների համալիր, ընդգրկում է բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի ձևերն ու եղանակները։ Խնդիրներն են վնասատուների տեսակային կազմի, տարածման, վնասի բնույթի ու չափի, բույսերի և վնասատուների փոխադարձ կապի բացահայտումը, պայքարի արդյունավետ, մարդկանց և շրջապատի համար անվտանգ եղանակների մշակումը։ Բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարում են ագրոտեխնիկական, կենսաբանական, քիմիական, մեխանիկական և կենսաֆիզիկական եղանակներով։ Էկոլոգիապես անվտանգ է կենսաբանական եղանակը, երբ ստեղծվում են բույսերի հիվանդադիմացկուն սորտեր, իսկ բույսերի կարանտինի միջոցով սահմանափակվում է վնասատուների և հիվանդությունների տարածումը։

Ինչպե՞ս են բույսերը պաշտպանում ՝ բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում:

Բույսերը հիվանդանում են սնկային հիվանդություններով, երբեմն ՝ բակտերիալ, և վնասվում են վնասատուներից։ Դրանց դեմ հիմնականում կիրառվում է քիմիական պայքար, ավելի քիչ չափով ՝ կենսաբանական։ Օգտագործվում են նաև բուսական պատրաստուկներ, որոնք իհարկե ավելի քիչ արդյունավետ են։

Ի՞նչ են ագրոքիմիկատները` պարարտանյութերը, քիմիական հողաբարելավիչները, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար.

Ագրոքիմիկատները նույն թունաքիմիկատներն են, որոնք քիմիական պատրաստուկներ են, որ օգտագործվում են բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ։

Ի՞նչ է պեստիցիդը ` բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացներին խանգարող և խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների կանխարգելման, ոչնչացման կամ պայքարի համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), կրծողների դեմ պայքարի միջոցները (ռոտենդիցիդներ).

Պեստիցիդները (թունաքիմիկատներ) քիմիական միացություններ են, որոնք կիրառվում են բույսերի վնասատուների և հիվանդությունների, գյուղատնտեսական կենդանիների արտաքին մակաբույծների, մարդկանց ու կենդանիների հիվանդություններ փոխանցողների դեմ պայքարելու համար: Պեստիցիդ բառն առաջացել է լատիներեն «պեստիս»՝ վարակ, և «ցիդ»՝ սպանել, բառերից:

Պեստիցիդները թողարկվում են փոշիների, դուստերի, լուծույթների, էմուլսիաների, աերոզոլների և այլ ձևերով: Կիրառվում են մեծ մասամբ սրսկումների, փոշոտման, ախտահանման և այլ եղանակներով: Պեստիցիդներն այս կամ այն չափով թունավոր են տաքարյուն կենդանիների և մարդկանց համար, ուստի անհրաժեշտ է դրանք օգտագործելիս պահպանել անվտանգության կանոնները:Մի շարք պեստիցիդներ մարդու օրգանիզմ են թափանցում սննդի` հիմնականում մրգերի, բանջարեղենի, կաթի, կարագի, մսի հետ: Մարդու օրգանիզմում դրանց բացասական ազդեցության հետևանքները կարող են դրսևորվել ալերգիայով, տարբեր օրգանների գործունեության խանգարումներով, չարորակ ուռուցքների առաջացմամբ, իմունիտետի նվազմամբ և այլն: Ուստի պեստիցիդների պարունակությունը սննդամթերքում չպետք է գերազանցի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Ի՞նչ է սնկասպանները (ֆունգիցիդներ), մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված նյութերը (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները:

Սնկասպանները քիմիական պատրաստուկներ են, պայմանավորված բնակլիմայական պայմաններով, երբ առկա է բարձր խոնավություն և ջերմություն, սնկերը բույսերի վրա ակտիվ տարածում են գտնում։ Դրանց դեմ պայքարում են ֆունգիցիդներով։ 

Քիմիա․ առաջադրանքներ

Թեմատիկ հարցեր և վարժություններ.   

1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսերի աճման համար:

Բույսերի աճման համար անհրաժեշտ է հող, ջերմություն, լույս, խոնավություն ՝ ջուր:

2. Ինչո՞ւ  են  ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական  տարրեր:

Կենսական են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, և, որոնք էլ ապահովում են օրգանիզմի կենսագործունեությունը: Ֆոսֆորը և ազոտը իրենց դերն ունեն օրգանիզմի կենսագործունեության մեջ, այդ իսկ պատճառով էլ համարվում են կենսական տարրեր:

3. Ինչո՞ւ են հողին տալիս պարարտանյութեր, ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Պարարտանյութերը հարստացնում են հողը բույսին անհրաժեշտ միկրոէլեմենտներով, առավելապես ՝ ազոտով, ֆոսֆորով, կալիումով, երկաթով, պղնձով, բորով և այլն: Նույն էլեմենտները կան նաև օրգանական ծագման, որպես կանոն դրանք լինում են թռչնաղբի, գոմաղբի կոմպոստի մեջ, բայց ավելի քիչ քանակությամբ: Պարարտանյութերի տեսակներից են ՝ ազոտական (ամոնյակային սիլիտրա, կարբամիտ, միզանյութ և այլն), ֆոսֆորական (սուպերֆոսֆաթ), կալիումական (կալիումի քլորիդ): Այժմ լայնորեն կիրառվում են կոմբինացված պարարտանյութերը, որում պարունակվում է և՛ ազոտ, և՛ ֆոսֆոր, և՛ կալիում, օրինակ ՝ նիտրոամոֆոսկա: Այն գրանուլացված պարարտանյութ է, որը միաժամանակ պահպանում է երեքից էլ ՝ ազոտ, ֆոսֆոր կալիում:

4. Ի՞նչ է «Նիտրատային  աղետը»:

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակությամբ օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա՛ թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներ անվանվեցին նիտրատային աղետ:

Նախկինում, երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը, նիտրատների հիմնախնդիր չի առաջացել: Գոմաղբմ ու օրգանական բնույթի մյուս պարարտանյութերը դանդաղ քայքայվում են՝ ապահովելով ազոտի մուտքը դեպի բույսեր, և հողում նիտրատների ավելցուկ չի առաջացնում:

5. Ո՞ր տարրերն են ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում:

5-րդ խմբի գլխավոր ենթախմբում ընդգրկված տարրերն են ՝ ազոտը (N), ֆոսֆորը (P), արսենը (As), ծարիրը (Sb) և բիսմութը (Bi):

6. Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված ոչ մետաղական հատկությունները ազոտի՞, թե՞ ֆոսֆորի. ինչո՞ւ:

Ոչ մետաղական հատկությունները պայմանավորված են էլեկտրոնային շերտերում, մասնավորապես ՝ արտաքին էլեկտրոնային շերտում եղած էլեկտրոնների թվով: Որքան քիչ է արտաքին էլեկտրոնային շերտում էլեկտրոնների թիվը, այնքան հեշտությամբ են նրանք էլեկտրոններ տալիս, հետևաբար, այնքան ուժեղ են նրանց ոչ մետաղական հատկությունները և հակառակը: Մենդելեևի պարբերական աղյուսակում դեպի աջ գտնվող տարրերը ավելի ոչ մետաղական են, քան ձախ ուղղության վրա գտնվողները, նույն կերպ, վերևում գտնվող տարրերը ավելի ոչ մետաղական են, քան դեպի ներքև իջնողները, հետևաբար, ազոտն ավելի ոչ մետաղական է, քան ֆոսֆորը:

7. Ազոտը և ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր. ինչո՞ւ:

Ազոտը երկնագնդի մթնոլորտի մոտավորապես 78 % – ն է կազմում, սակայն, միացությունների ձևով ՝ երկրակեղևում, ըստ զանգվածային բաժնի ՝ 0,0017 %: Ֆոսֆորի զանգվածային բաժինը երկրակեղևում 0,105 % է: Ազոտն առկա է սպիտակուցների, նուկլեինաթթուների, հեմոգլոբինի և բազմաթիվ այլ կենսաբանորեն ակտիվ նյութերի մոլեկուլների բաղադրության մեջ: Չափահաս մարդու օրգանիզմը միջին հաշվով 1,8 կգ ազոտ է պարունակում: Ֆոսֆորը նույնպես առկա է կենդանի օրգանիզմների համար խիստ կարևոր նյութերի, օրինակ ՝ նուկլեինաթթուների և լիպիդների բաղադրության մեջ: Միացությունների ձևով ֆոսֆորը մտնում է մարդու և կենդանիների ոսկրային, մկանային և նյարդային հյուսվածքներ կազմության մեջ։ Նրանց համար ֆոսֆորի աղբյուր է ծառայում բուսական սնունդը։ Սննդի մեջ ֆոսֆորի միացությունների պակասության դեպքում մարդու և կենդանիների մեջ առաջանում են լուրջ հիվանդություններ։ Ազոտի քանակի կտրուկ նվազման ժամանակ առաջանում է դեկոմպրեսիա հիվանդությունը։

*5. Ի՞նչ է պարարտանյութը:

Պարարտանյութը քիմիական միացություն է:

Հալոգեններ

Առաջադրանք 1. 7-րդ խմբի գլխավոր
ենթախմբի տարրերի
ընդհանուր բնութագիրը

Քիմիական տարրերի պարբերական համակարգի VIIA խմբի տարրերը

F — Ֆտոր
Cl — Քլոր
Br — Բրոմ
I — Յոդ
At — Աստատ

Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

Առաջադրանք 2.Հալոգենների
տարածվածությունը բնության
մեջ

Հալոգենները բնության մեջ հանդիպում են գերազանցապես միացությունների ձևով։ Ֆտորի ամենատարածված միացություններն են ֆլյուորիտը, կիրոլիտը, ֆտորապատիտը: Քլորի բնական միացություններից են կերակրի աղը, սիլվինը և կառնալիտը: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը, որոնցից էլ կորզում են այդ հալոգենները՝ օգտագործելով քլորի օքսիդիչ հատկությունը:

Առաջադրանք 3. Հալոգենների ատոմների
բաղադրությունը և
կառուցվածքը

Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9p, 10n) 9 e: Քլորի ատոմի կառուցվածքն է (17p,18n) 17e: Բրոմի ատոմի կառուցվածքն է (35p,44n) 35e: Յոդի ատոմի կառուցվածքն է (53p,74n) 53e:

Առաջադրանք 4. Քլորի վալենտականությունը
և օքսիդացման աստիճանը
միացություններում

Քլորի վալենտականություն, երբ մեկ է, օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է: Երբ վալենտականությունը երեք է, օքսիդացման աստիճանը +3 է: Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5 է, իսկ երբ վալենատականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է:

Առաջադրանք 5.Հալոգեն պարզ նյութերի
ֆիզիկաքիմիական
հատկությունները

Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

Կապը երկու ատոմի միջև կովալենտային, ոչ բևեռային է:

Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ:

Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին:

Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգենների հալման և եռման ջերմաստիճանները բարձրանում են, մեծանում է խտությունը, ինչը պայմանավորված է  միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի մեծացման հետ։

Առաջադրանք 6.  Քլորի և նրա միացությունների
կիրառությունը

Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության միջոցներ, սինթետիկ մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ: Քլորը կիրառում են բամբակյա գործվածքների և թղթի սպիտակեցման համար: Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները, և այդ պատճառով այն օգտագործում են խմելու ջրի վարակազերծման համար: Լույսի ազդեցությամբ ջրի հետ փոխազդելիս` քլորն առաջացնում է ատոմական թթվածին (Օ), որն էլ վարակազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում:

Առաջադրանք 7. Աղաթթվի և նրա աղերի
կիրառությունը։

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։ Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ: Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը անփոխարինելի է սննդի մեջ: Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը՝ սննդի սոդան: Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ: Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:

  • 1. Ինչո՞ւ  են 7֊րդ  խմբի գլխավոր  ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ».
  • Նման անվանումը գալիս է այն փաստից, որ հալոգենները մետաղներին միանալիս աղեր են առաջացնում։

  • 2. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր…
  • Հալոգենները առաջացնում են բարդ օրգանական նյութեր, ապահովելով օրգանիզմների կենսագործունեությունը։

  • 3. Որո՞նք են հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում….
  • Մարդու օրգանիզմում օրինակ յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար: Բացի այդ մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։

  • 4. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով… Պատասխանը հիմնավորեք…
  • Չնայած նրան, որ քլորը շատ վնասակար է մարդու օրգանիզմի համար, ջուրը կարելի է արտահաել քլորով, եթե չանցնենք չափը։

  • 5. Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%֊անոց ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»
  • Նատիրումի քլորիդից կամ կերակրի աղից է ստացվում այդ ֆիզոլոգիական լուծույթը:

  • 6. Ի՞նչ է ժավելաջուրը…
  • Ժավելաջուրը կալիումի հիպոքլորիդի՝ KClO և Կալիումի քլորիդի՝ KCl ջրային լուծույթն է։ Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։

  • 7. Ի՞նչ է քլորակիրը…
  • Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունքն է: Քլորի հոտով սպիտակ փոշի է։

    Գործնական աշխատանք․ խմելու սոդայի լուծույթի պատրաստումը և կոնցենտրացիայի որոշումը

    Նատրիումի հիդրոկարբոնատի (NaHCO3) ջրային լուծումի պատրաստումը և կոնցենտրացիայի որոշումը

    Կշռեցինք 5 գ սոդա, չափիչ գլանով չափեցինք 100 մլ ջուր

    1) Որոշենք լուծված նյութի սոդայի զանգվածային բաժինը լուծույթում՝

    ω(NaHCO3)=?%

    ω(NaHCO3)=m(NaHCO3)/m(լուծույթ)*100%

    m(լուծույթը)=m(NaHCO3) + m(H2O)

    S40(H2O)=1գ/մլ(գ/սմ3)—>m(H2O)=100գ

    5գ/5գ+100գ * 100%=500/105=4.76%

    2) Որոշենք լուծված նյութի մոլային բաժինը լուծույթում`

    x(NaHCO3)=n(NaHCO3)/n(NaHCO3)+n(H2O)=n=m/M

    Mr(NaHCO3)=Mr(H2O)=23+1+12+3*16=84

    n=5գ/84գ/մոլ=0.05 մոլ

    n(H2O)=100գ/18գ/մոլ=5.56մոլ

    x=0.05մոլ/0,05մոլ + 5,56մոլ * 100=0.9%

    Ջրի ֆիզիկական, քիմիական և օրգանոլեպտիկ հատկությունները

    Առաջադրանք 1. Որո՞նք  են  ջրի  ֆիզիկական հատկությունները, թվարկեք….

    Ջուրը ի տարբերություն մյուս նյութերի չի ենթարկվում մի շարք ֆիզիկական և քիմիական օրենքների։ Այն օժտված է այսպես կոչված անոմալ հատկություններով։ Ջուրը կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում գույն, համ, ու հոտ չունի։ 0°֊ից ցածր ջերմաստիճանում սառում է, 100°ից բարձր աստիճանի դեպքում գոլորշի է։ Ջուրը Արագածի գագաթին ավելի շուտ է եռում, քանի որ ճնշում այնտեղ ցածր է։

    Առաջադրանք 2. Որո՞նք  են  ջրի քիմիական  հատկությունները, գրեք  ջրի  փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ ռեակցիաների հավասարումները…

    Ջուրը կայուն նյութ է մինչև 1000° տաքացնելիս այն ոչ մի փոփոխության չի ենթարկվում։ Ավելի բարձր ջերմաստիճաններում ինչպես նաև ուլտրա մանուշակագույն և ռենգենային ճառագայթների տակ այն քայքայվում է առաջացնելով ջրածին և թթվածին։

    Առաջադրանք 3. Որո՞նք  են  ջրի  օրգանոլեպտիկ  հատկությունները, թվարկեք…

    Ջրի օրգանոլեպտիկ հատկություններն են գույնը, համը, հոտը։ Ջուրը դառնահամ են դարձնում Ca և Mg աղերը, քաղցրահամ են դարձնում K և Na աղերը։ 

    Առաջադրանք 4. Ջրի  փոխազդեցությունը  ակտիվ  մետաղներից` նատրիումի  հետ, գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը….և  հավասարեցրեք  էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով….

    Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետաղներից նատրիումի հետ

    Ջուրը քայքայում են ալկալիական մետաղները՝ Li, Na, K, Rb, Cs: Ջուրը քայքայում են հողալկալիական մետաղները՝ Ca, Sr, Ba

    Na+2HOH -2NaOH+H2

    Առաջադրանք  5.  Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր… 

    Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, արտառոց հոտ չի գալիս, չունի այլ համ (անհամ է), և պետք է լինի քաղցրահամ, պարունակում է 100 մանրեից պակաս մանրե։ Քաղցրահամ ջուրը պարունակում է կալիումական և նատրիումական աղեր։ Ծովի ջուրը պարունակում է մագնեզիումական և կալցիումական աղեր

    Առաջադրանք   6.  Որո՞նք  են  ջրի    աղտոտման  պատճառները …

    Ջրի աղտոտման հիմնական պատճառներն են երկաթի, քիմիական տարրերի արդյունաբերությունը։

    Առաջադրանք 7. Խմելու  սոդայի` նատրիումի   հիդրոկարբոնատի  լուծույթի  պատրաստումը  և  կոնցենտրացիայի  որոշումը…

    Այստեղ

    Առանց ջրի կյանք չկա

    Ջուրն ամենատարածված ու ամենաանհրաժեշտ նյութն է Երկիր մոլորակում և կենդանի նյութի էվոլյուցիայի հիմքը տիեզերքում։ Առանց ջրի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը։

    Երկրի վրա ջուրը գոյություն ունի ոչ միայն օվկիանոսներում ու ծովերում։ Այն գոյություն ունի տարբեր ձևերով՝ գետերն ու լճերը, ճահիճները,  ամպերն ու մառախուղը, անձրևը, ձյունը և այլն։ Երկիր մոլորակի ջրի պաշարների հիմնական մասն ամբարված է սառցի տեսքով` սառցաշերտերում և սառցալեռներում։ Պինդ ջրով (ձյուն, սառույց) ծածկված է ցամաքի 20%-ը։

    Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային:

    Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։

    Ջրի ֆիզիկական հատկությունները

    Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է։ Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից, որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, իսկ այս դեպքում, օրինակ, սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, դրա համար այն լողում է ջրի վրա, դրա շնորհիվ է ձմռանը ջրի տակ կյանքը շարունակվում։ Ջուրն ունի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում։ Դրա միջոցով ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը։ Ջրի բոլոր այս անոմալ հատկություները պայմանավորված են ջրի մոլեկուլնեի միջև առկա ջրածնային կապերով։

    Ջրի քիմիական հատկությունները

    Ջուրը կայուն նյութ է, մինչև 1000°C տաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում։ Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ այն քայքայվում է՝ առաջացնելով ջրածին և թթվածին:Նույն արգասիքներն առաջանում են ջուրն էլեկտրական հոսանքով քայքայելիս՝2H2O−→−t°2H2+O2Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման։ Ջուրը փոխազդում է բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։

    Ջրածին․ առաջադրանքներ

    1. Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար մեկ  տարրը  Տիեզերքում…

    Ջրածինը համարվում է համար մեկ տարրը, որովհետև ամենատարածվածն է ամբողջ աշխարհում և նույնիսկ տիեզերքում։ Տիեզերքում կան անթիվ անհամար աստղեր, որոնց մեջ կա մեծ քանակով ջրածին: 

    2.Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …

    Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ, որովհետև այն էկոլոգիապես անվտանգ է։

    3. Բնութագրեք  ջրածին     քիմիական տարրը.

    ա) քիմիական նշանը — H

    բ) հարաբերական ատոմային զանգվածը — 1.00794(7)=1

    գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ — ոչ մետաղ

    դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է — առաջին պարբերություն, I խումբ, գլխավոր ենթախումբ

    ե) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը ) — միջուկի լիցք — +1, միջուկում պրոտոնների թիվը — 1, էլեկտրոնների թիվը — 1, էներգետիկ մակարդակների թիվը — 1

    *4. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..

    Ջրածինը օդից 14,5 թեթև է անգամ:

    *5.  Դուք  լաբորատորիայում ստացել  եք ջրածին  և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը  և  գրեք. համապատասխան  ռեակցիաների հավասարումները. …

    Zn+2HCl=H2+ZnCl2

    2H2+O2=2H2O

    *6. Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։

    H2O-ն

    2.016/18.016=0.1119

    0.1119×100=11.19

    11.19%

    *7. Որտե՞ղ են կիրառում ջրածինը….

    Ջրածինը հիմնականում օգտագործվում է ամոնիակ ստանալու համար, որը ելանյութ է ազոտական թթվի, ազոտական պարարտանյութերի արտադրության մեջ: Ջրածինն օգտագործվում է նաև սպիրտների, արհեստական հեղուկ վառելանյութերի, ճարպերի ջրածնավորման, օդերևութաբանական զոնդեր, օդապարիկներ և դիրիժաբլներ լցնելու (հելիումի խառնուրդով) համար: Ջրածնաթթվածնային այրիչներն օգտագործում են մետաղները զոդելու և կտրելու համար: