Архив рубрики: Ճամբար

Ձմեռային ճամբար 2023․ ամփոփում

Ավարտվեց 2023 թվականի, շատերիս համար վերջին ձմեռային ճամբարը։ Ուսումնական երկրորդ շրջանը միշտ յուրահատուկ և զվարճալի է անցնում կրթահամալիրում։ Այս տարին բացառություն չէր, քանի որ ընտրել էի իտալերենի խումբը։

Читать далее

Հունիսյան ճամբար․ ամփոփում

Ամենամյա հունիսյան ճամբարը ամեն տարի տարբեր է անցնում։ Այն յուրահատուկ է, քանի որ սովորողներն ունեն առաջարկների և գաղափարների ազատության հնարավորություն։ Այս տարի թատերական ակումբի սովորողներն օգտվել էին այդ հնարավորությունից՝ ստեղծելով իրենց ինքնավար ջոկատը։

Читать далее

Ճամբարային առաջին շաբաթ․ ամփոփում

Իր ավարտին հասավ Հունվարյան ճամբարի առաջին շաբաթը, որի ընթացքում ունեցել ենք նոր ծանոթություններ, քննարկումներ, ճամփորդություններ և ամենակարևորը՝ լավ ժամանց։

Читать далее

Ճամբարի երրորդ օրը

Ճամբարի երրորդ օրը մի քիչ ավելի կարճ թվաց։ Մենք սկզբում երկար պարապեցինք «Ավետից» երգը, իսկ հետո նորից գնացինք խանութ։ Մենք այդ օրը պետք է պատրաստեինք բանանից, կաթի սերից և շոկոլադից մի քաղցրավենիք։ Մենք խանութից եկանք և պատրաստեցինք այն։

Ճամբարի երկրորդ օրը

Ճամբարի երկրորդ օրը, մենք անցկացրեցինք մի քիչ այլ կերպով։ Սկզբում գնացինք ձիարշավարան ձիերին կերակրելու։ Մենք կերակրեցինք իրենց մրգերով և բանջարեղեններով։ Հետո պատրաստվում էինք համերգին, որը պետք է լինի հունվարի 17-ին։ Մենք շշերի մեջ փչում էինք և երաժշտություն ստեղծում։ Երգելու ինք «Ավետիս» երգը։ Փորձից հետո գնացինք խանութ որպիսի պիցաի համար պարագաներ հավաքենք։ Մենք պատրաստեցինք երեք հատ պիցա։ Երկուսը կերանք մենք, իսկ այն մեկը դասավանդողներին հյուրասիրեցինք։ Հետո գնացինք երկարօրյա և այդպիսով օրն ավարտվեց։

Ճամբարի առաջին օրը

Ինձ շատ դուր եկավ այս օրը։ Այսօր մենք մի պարերգ սովորեցինք էրիշտի անունով։ Մեր ջոկատի անունը «Ներդաշնակություն»-է, իսկ կարքախոսը «Ընկերություն»։ Այդ նույն պարերգը մենք դասավանդեցինք երրորդ դասարանցիներին։ Իսկ հետո տուփերով մի գեղեցիկ քաղաք պատրաստեցինք։ Տուփերից հետո մենք գնացինք ագարակ և ծանոթացանք ձիերի և այլ կենդանիների հետ՝ Բոմի, Բոնիի, Խզբզի և սագերի հետ։ Հետո հեծանիվ քշեցինք և դրանով այս հիանալի օրը վերջացավ։