Նախագիծ՝ «Զատկական ձվի ֆիզիկան»․ Առցանց ուսուցում

«Սովորական հավկիթն իրենից ներկայացնում է Երկրի լավագույն  մոդելը: Շատ բարակ կեղև, ինչպես երկրակեղևը, դեղնուցը միջուկն է, իսկ սպիտակուցը` Երկրի միջնապատյանը»:

1.Նախագիծ՝ «Զատկական ձվի ֆիզիկան»: 

Ծրագրի հեղինակ՝ Նունե ԹԵմուրյան

Ծրագրի ղեկավար՝ Լուսինե Բուշ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ծրագրի նպատակը. Սովորողներին ներգրավել շրջապատող աշխարհի գիտական գաղափարի ձևավորման գործընթացում, հավաքած տեղեկությունների և ստացված գիտելիքների հիման վրա կատարել փորձեր, նկարագրել այն, բացատրել դիտարկվող ֆիզիկական երևույթը, եզրակացություններ անել, ամփոփել, պատրաստել ուսումնական նյութ և տեղադրել այն անձնական բլոգում, ինչպես նաև զարգացնել նյութերը հավաքելու, մշակելու և համապատասխան ձևով ներկայացնելու հմտություններ:

  • Ձվի թարմությունն ստուգելու հնարավոր միջոցները:

Պետք է ուշադրություն դարձնել ձվի մակերևույթին: Ձուն պետք է լինի հարթ, առանց ճաքերի ու խորդուբորդության: Եթե հաստ կճեպով ձուն արտահայտված ցան ունի մակերևույթին, ապա դա խոսում է ձվի՝ ոչ թարմ լինելու մասին: Ձուն պետք է կոտրված կամ ճաքած տեղ չունենա, այլապես կճեպի ճաքերից և կոտրվածքներից կարող են մանրէներ ներթափանցել հավանաբար վնասված ներքին թաղանթից ներս:

  • Ինչպես ստուգել՝  եփած է ձուն թե ոչ:

Ձվի եփվածությունը կարելի է ստուգել այն պտտացնելով։ Եթե ձուն լավ է պտտվում, ապա այն լավ է եփված։

  • Ինչպես ճիշտ խաշել ձուն:

Որպեսզի հասնել անհրաժեշտ եփվածության, սպիտակուցին և դեղնուցին հարկավոր են տարբեր ջերմաստիճաններ: Սպիտակուցի իդեալական ջերմաստիճանը 80 օC է: Այդ ջերմաստիճանում սպիտակուցը արդեն պնդանում է, բայց չի կորցնում իր փափկությունը և «ռետինե» չի դառնում: Իսկ դեղնուցի համար իդեալական ջերմաստիճանը 5 աստիճանով ցածր է՝ 77oC: Եթե անցնել այդ սահմանը, այն դառնում է չոր, փխրուն և ձեռք է բերում ոչ դուրեկան՝ կանաչամոխրագույն երանգ:

  • Որ երևույթն է ընկած ձվի ներկման հիմքում և ինչպես է այն արտահայտվում: Բացատրել:

Ձվերի ներկման պատճառը Զատիկն է։ Ըստ ավանդություններից մեկի՝ Մարիամ Մագդաղենացին մեկնել է Հռոմ՝ քարոզելու: Ներկայանալով Իբերիոս կայսրին՝ նրան նվիրել է կարմիր ձու և ավետել. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը ՝Քրիստոսի Արյամբ գնվեց, և դրանով քարոզում մեր փրկությունը: Ձուն նաև Հույսն է խորհրդանշում, քանզի տակավին ձու է, դեռևս ձագ չէ: Իսկ զատկական ձուն խորհրդանշում է մեր հարության հույսը։

  • Ինչու չի կարելի ձուն տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ:

Հում ձուն պայթում է, երբ այն փորձում ես պատրաստել միկրոալիքային վառարանում: Նույնը կարող է տեղի ունենալ մաքրած ու խաշած ձվի հետ։

  • Որ ծայրից է ավելի հեշտ կոտրվում ձուն:

Ձուն ավելի հեշտ է կոտրվում իր լայն ծայրից։

  • Ինչպես կարելի է ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակության ստուգումը:

Հում ձուն դնում ենք աղաջրով լի տարայի մեջ ու ինչքան վերև է բարձրանում ձուն, այնքան շատ է աղաջրի աղի քանակը։

Կատարել փորձ. 

  • Ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակը: Բացատրել և կատարել համապատասխան եզրակացություն:

Փորձը՝

Աղի անհրաժեշտ քանակն է` 7 թեյի գդալ։

Առարկան ջրի մակերևույթ բարձրացնելու համար պետք է անել այնպես, որ ջրի խտությունը ավելի բարձր լինի քան առարկայինը։ Ջրի մեջ բավականաչափ աղ ավելացնելով ջրի խտությունը հասնում է ձվի խտությանը և ձուն պահում ջրի երեսին։

Оставьте комментарий