Դժվար ընտրություն․ A hard choice

Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ մեր շատ սպասված ներկայացումը՝ «Դժվար ըտրություն» (A Hard choice): Որոշ սովորողներ բեմադրությունը ներկայացրել են դիտորդի տեսակետից, մենք կցանկանանք այն ներկայացնել, որպես կազմակերպիչներ։

Նախագծի կազմակերպիչներն էինք ես և Արաքս Քալիճյանը։ Սկսենք ասելով, որ այսպիսի նախագիծ նախաձեռնելը, ղեկավարելը շատ ավելի բարդ էր, քան կարելի է պատկերացնել։ Ընթացքում բախվել ենք բազմաթիվ խոչընդոտների, վերջին պահին կատարել ենք որոշումներ և ստիպված ենք եղել արագ կողմնորոշվել ամեն իրավիճակում։ Սկսել ենք աշխատել ամենասկզբից՝ ոչինչ չունենալով, այնուհետև գրել ենք սցենար, ընտրել ենք դերասաններին, զարդարել բեմը։ Մեզ ամբողջ ընթացքում շատ է օգնել ընկեր Նունեն, ում շնորհիվ հնարավորություն ունեցանք Սունդուկյանի թատրոնից հագուստ վերցնել։ Նշենք նաև, որ բոլոր տաղանդավոր սովորողների շնորհիվ, ներկայացման ամեն քայլափոխին տեղի է ունեցել իմպրովիզացիա։ Կարծում եմ նածագծի ընթացքում մասնակիցներից բոլորը որևէ նոր բան բացահայտեցին իրենց մեջ։ Մենք բացահայտեցինք մեզ մեջ թաքնված կազմակերպչական, ստեղծագործելու, խնդիրներ լուծելու հմտությունները։ Ներկայացումը, ներկայացմանը պատրաստվելու ընթացքը լի էին նոր ձեռքբերումներով և հաջողություններով։ Բոլոր մասնակիցները նախագծին յուրահատկություն ավելացրեցին, և նույնիսկ ամենափոքր դերերը մեծ նշանակություն ունեցան։ Մասնակիցներն էին՝

Սերլի Շաջանյան

Մարկ Միկաիլ

Թիլա Պամպեքեան

Կարինե Միքայելյան

Դավիթ Արտենյան

Սաթենիկ Հովհաննիսյան

Նարե Նավասարդյան

Լիլիթ Հարությունյան

Ֆոտոշարք՝

Оставьте комментарий