Архив за месяц: Декабрь 2021

Պատմության ընտրությամբ դասընթացի՝ առաջին ուսումնական շրջանի ամփոփում

2021-22 ուստարում՝ 10-րդ դասարանում մեզ տրվեց հնարավորություն ընտրել մեզ հետաքրքրող առարկաներ՝ ավելի խորությամբ ուսումնասիրելու համար: Ես ընտրել եմ պատմություն առարկան, քանի որ առարկան ինձ միշտ շատ է հետաքրքել և, կարծում եմ, որ պատմությունը ապագայում իմ ընտրելիք մասնագիտությունների ցանկում կարևոր տեղ է զբաղեցնելու։ Առաջին ուսումնական շրջանում ոչ միայն ավելի խորությամբ ուսումնասիրել ենք պատմագիտական մի շարք թեմաներ, այլև դրան զուգահեռ մասնակցել ենք հետաքրքիր հանդիպումների՝ տարբեր հրավիրյալ մասնագետների հետ, որոնք բավականին արդյունավետ են անցել և օգնել են մեզ առարկան պարզեցնել՝ սովորել օրինակներով։
Այս ուսումնական շրջանի ավարտին մասնակցել ենք նաև ԵՊՀ-ում կազմակերպված պանելային քննարկման՝ տարածաշրջանային զարգացումներին նվիրված թեմայով:

Читать далее

Պապ թագավոր

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Գնահատե՛ք Պապ թագավորի բարեփոխումները։ Ի՞նչ արդյունքներ տվեցին այս բարեփոխումները։

Պապ թագավորը և Մուշեղ սպարապետն ապահովեցին երկրի անվտանգությունը, զարգացրեցին ռազմատնտեսությունը։ Բանակի թիվը հասցվեց մոտ հարյուր հազարի։ Կույսերն ու այրիները ստացան ամուսնանալու հնարավորությունը՝ այդպիսով ապահովելով աճ երկրի բնակչության և բանակի համար։ Պապ թագավորը Հայաստանից վտարեց պարսից զորքերը:

Читать далее

Խրախուսում և պատիժ

Խրախուսումն ու պատիժը դաստիարակության միջոցներ են, որոնցից յուրաքանչյուրը որոշ դեպքերում օգտագործվում է մյուսից շատ։ Խրախուսման նպատակն է գովքի և բարի խոսքերի շնորհիվ երեխաներին ավելի լավը լինել տրամադրելը։ Այն հաճախ ունենում է լավ ազդեցություն, սակայն անընդհատ խրախուսումը կարող է տալ հակառակ էֆեկտը։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա խրախուսման սահմանը, քանի որ հաճախակի գովքը պակասեցնում է ավելի լավը լինելու, աճելու ցանկությունը։ Պատիժը դաստիարակության երկրորդ միջոցն է, որին պետք է շատ զգուշորեն վերաբերվել։ Այն գործածվում է մարդուն իր սխալը հասկացնելու և այդ սխալի հետևանքները ցույց տալու նպատակով։ Պատիժը երբեք չպետք է արտահայտվի բռնությամբ։ Բոլորը անում են սխալներ և երբեմն պատիժը պետք է սխալն ավելի լավ հասկանալու համար։ Ամենակարևորն է խրախուսումն ու պատիժը հավասարակշռության բերել։ Միջոցներից երկուսն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը, որոնք հարկավոր է լուրջ ընդունել և ճիշտ արտահայտել։

Պանելային քննարկում ԵՊՀ-ում․ լուսաբանում

Դեկտեմբերի 10-ին մենք՝սեբաստացիներս, մասնակցեցինք Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և Արևելագիտության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների համատեղ ջանքերով կազմակերպված  «Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանը. Փոթորիկ լեռներում» արդիական թեմայով պանելային քննարկմանը։

Читать далее

Հանդիպում Լևոն Շիրինյանի հետ

Դեկտեմբերի 9-ին մենք՝ պատմության ընտրության խմբի սովորողներս, մասնակցեցինք քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանի հետ։ Հանդիպման թեման էր «Ծանոթություն գիտություններին» շարքից` Քաղաքագիտությունը, որը, կարծում եմ, շատ արդիական էր և բոլորին հետաքրքիր։ Պարոն Շիրինյանը խոսեց ժողովրդավարության կարևորությունից և բազմիցս շեշտեց, որ Հայաստանն առանց ժողովրդավարության գոյություն ունենալ չի կարող։ Բերեց նաև բազմաթիվ օրինակներ՝ ամրապնդելով իր միտքը։ Շատ հետարքիր էր այս թեմայից խոսել մասնագետի հետ, իմանալով նաև, որ պարոն Շիրինյանի առաջին անգամը չէր կրթահամալիրում։ Դասաժամն անցկացրեցինք արդյունավետ և հետաքրքիր հարց-պատասխաններով լի։

English homework

Revise Chapters 5 and 6 and read Chapter 7 ofThe Love of a King byPeter Dainty.
Read English in Mind, Student’s book 3 exercise 1d on page 18 — the storyGelert-The faithful dogand exercise 3b second part of the story on page 20 and complete exercise 5a (page 20). Tell the story.

Exercise 5a, page 20

Look at these two sentences from the story. Answer the questions.

He looked around the room and he saw that there had been a fight.

He organised a great ceremony to bury the dog that had saved his son’s life.

1. Did the fight happen when Llewellyn looked around the room or before?

The fight had happened before Llewellyn looked around the room.

2. What happened first — Llewellyn organised the ceremony or Gelert saved the baby’s life?

Llewellyn organised the ceremony after Gelert saved the baby’s life, which means Gelert had saved the baby’s life first.