Պատմության ընտրությամբ դասընթացի՝ առաջին ուսումնական շրջանի ամփոփում

2021-22 ուստարում՝ 10-րդ դասարանում մեզ տրվեց հնարավորություն ընտրել մեզ հետաքրքրող առարկաներ՝ ավելի խորությամբ ուսումնասիրելու համար: Ես ընտրել եմ պատմություն առարկան, քանի որ առարկան ինձ միշտ շատ է հետաքրքել և, կարծում եմ, որ պատմությունը ապագայում իմ ընտրելիք մասնագիտությունների ցանկում կարևոր տեղ է զբաղեցնելու։ Առաջին ուսումնական շրջանում ոչ միայն ավելի խորությամբ ուսումնասիրել ենք պատմագիտական մի շարք թեմաներ, այլև դրան զուգահեռ մասնակցել ենք հետաքրքիր հանդիպումների՝ տարբեր հրավիրյալ մասնագետների հետ, որոնք բավականին արդյունավետ են անցել և օգնել են մեզ առարկան պարզեցնել՝ սովորել օրինակներով։
Այս ուսումնական շրջանի ավարտին մասնակցել ենք նաև ԵՊՀ-ում կազմակերպված պանելային քննարկման՝ տարածաշրջանային զարգացումներին նվիրված թեմայով:

Ստորև կներկայացնեմ այս ուսումնական շրջանի աշխատանքներս՝

Ի՞նչ է դիվանագիտությունը․ Բացատրում է Դավիթ Հովհաննիսյանը

Հայաստանի և հայերի մասին հնագույն գրավոր հիշատակությունները

Վաղ պետական կազմավորումներ

Վանի համահայկական թագավորություն:

Դավիթ Հովհաննիսյանը խոսում է Վանո Սիրադեղյանի մասին

Հանդիպում Լևոն Շիրինյանի հետ

Պանելային քննարկում ԵՊՀ-ում․ լուսաբանում

Оставьте комментарий