Քիմիա․ առաջադրանքներ

Թեմատիկ հարցեր և վարժություններ.   

1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսերի աճման համար:

Բույսերի աճման համար անհրաժեշտ է հող, ջերմություն, լույս, խոնավություն ՝ ջուր:

2. Ինչո՞ւ  են  ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական  տարրեր:

Կենսական են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, և, որոնք էլ ապահովում են օրգանիզմի կենսագործունեությունը: Ֆոսֆորը և ազոտը իրենց դերն ունեն օրգանիզմի կենսագործունեության մեջ, այդ իսկ պատճառով էլ համարվում են կենսական տարրեր:

3. Ինչո՞ւ են հողին տալիս պարարտանյութեր, ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Պարարտանյութերը հարստացնում են հողը բույսին անհրաժեշտ միկրոէլեմենտներով, առավելապես ՝ ազոտով, ֆոսֆորով, կալիումով, երկաթով, պղնձով, բորով և այլն: Նույն էլեմենտները կան նաև օրգանական ծագման, որպես կանոն դրանք լինում են թռչնաղբի, գոմաղբի կոմպոստի մեջ, բայց ավելի քիչ քանակությամբ: Պարարտանյութերի տեսակներից են ՝ ազոտական (ամոնյակային սիլիտրա, կարբամիտ, միզանյութ և այլն), ֆոսֆորական (սուպերֆոսֆաթ), կալիումական (կալիումի քլորիդ): Այժմ լայնորեն կիրառվում են կոմբինացված պարարտանյութերը, որում պարունակվում է և՛ ազոտ, և՛ ֆոսֆոր, և՛ կալիում, օրինակ ՝ նիտրոամոֆոսկա: Այն գրանուլացված պարարտանյութ է, որը միաժամանակ պահպանում է երեքից էլ ՝ ազոտ, ֆոսֆոր կալիում:

4. Ի՞նչ է «Նիտրատային  աղետը»:

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակությամբ օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա՛ թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներ անվանվեցին նիտրատային աղետ:

Նախկինում, երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը, նիտրատների հիմնախնդիր չի առաջացել: Գոմաղբմ ու օրգանական բնույթի մյուս պարարտանյութերը դանդաղ քայքայվում են՝ ապահովելով ազոտի մուտքը դեպի բույսեր, և հողում նիտրատների ավելցուկ չի առաջացնում:

5. Ո՞ր տարրերն են ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում:

5-րդ խմբի գլխավոր ենթախմբում ընդգրկված տարրերն են ՝ ազոտը (N), ֆոսֆորը (P), արսենը (As), ծարիրը (Sb) և բիսմութը (Bi):

6. Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված ոչ մետաղական հատկությունները ազոտի՞, թե՞ ֆոսֆորի. ինչո՞ւ:

Ոչ մետաղական հատկությունները պայմանավորված են էլեկտրոնային շերտերում, մասնավորապես ՝ արտաքին էլեկտրոնային շերտում եղած էլեկտրոնների թվով: Որքան քիչ է արտաքին էլեկտրոնային շերտում էլեկտրոնների թիվը, այնքան հեշտությամբ են նրանք էլեկտրոններ տալիս, հետևաբար, այնքան ուժեղ են նրանց ոչ մետաղական հատկությունները և հակառակը: Մենդելեևի պարբերական աղյուսակում դեպի աջ գտնվող տարրերը ավելի ոչ մետաղական են, քան ձախ ուղղության վրա գտնվողները, նույն կերպ, վերևում գտնվող տարրերը ավելի ոչ մետաղական են, քան դեպի ներքև իջնողները, հետևաբար, ազոտն ավելի ոչ մետաղական է, քան ֆոսֆորը:

7. Ազոտը և ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր. ինչո՞ւ:

Ազոտը երկնագնդի մթնոլորտի մոտավորապես 78 % – ն է կազմում, սակայն, միացությունների ձևով ՝ երկրակեղևում, ըստ զանգվածային բաժնի ՝ 0,0017 %: Ֆոսֆորի զանգվածային բաժինը երկրակեղևում 0,105 % է: Ազոտն առկա է սպիտակուցների, նուկլեինաթթուների, հեմոգլոբինի և բազմաթիվ այլ կենսաբանորեն ակտիվ նյութերի մոլեկուլների բաղադրության մեջ: Չափահաս մարդու օրգանիզմը միջին հաշվով 1,8 կգ ազոտ է պարունակում: Ֆոսֆորը նույնպես առկա է կենդանի օրգանիզմների համար խիստ կարևոր նյութերի, օրինակ ՝ նուկլեինաթթուների և լիպիդների բաղադրության մեջ: Միացությունների ձևով ֆոսֆորը մտնում է մարդու և կենդանիների ոսկրային, մկանային և նյարդային հյուսվածքներ կազմության մեջ։ Նրանց համար ֆոսֆորի աղբյուր է ծառայում բուսական սնունդը։ Սննդի մեջ ֆոսֆորի միացությունների պակասության դեպքում մարդու և կենդանիների մեջ առաջանում են լուրջ հիվանդություններ։ Ազոտի քանակի կտրուկ նվազման ժամանակ առաջանում է դեկոմպրեսիա հիվանդությունը։

*5. Ի՞նչ է պարարտանյութը:

Պարարտանյութը քիմիական միացություն է:

Оставьте комментарий