Հողի աղտոտումը պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդներով

Ի՞նչ է հողը, հողի բաղադրությունը 

Հողը բնական գոյացություն է ՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձևավորվել են երկրի կեղևի մակերեսային շերտերի վերափոխման հետևանքով ՝ ջրի, օդի և կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հողը երկրակեղևի մակերեսային փխրուն շերտն է, որը փոփոխվում է մթնոլորտի և օրգանիզմների ազդեցությամբ, լրացվում է օրգանական մնացուկներով։ Օդի թթվածինը կլանում են կենդանիները և բույսերը, և այն մտնում է քիմիական միացությունների բաղադրության մեջ։ Օդի հետ հողի մեջ թափանցած ազոտը որսում են որոշ բակտերիաներ։ Ցերեկը հողի տաքանալու ժամանակ դուրս են գալիս գազեր ՝ ածխաթթու գազ, ծծմբաջրածին, ամոնիակ։ Հողն անընդհատ զարգանում և փոփոխվում է։ Բնութագրվում է բերրիությամբ՝ բույսերին մատչելի սննդանյութերով և ջրով ապահովելու ունակությամբ, որի շնորհիվ այն դառնում է արտադրամիջոց, աշխատանքի առարկա, նյութական բարիքների աղբյուր։ Հողը գյուղատնտ․ արտադրության հիմնական միջոցն է. ագրոտեխնիկական, ագրոքիիական ու բարելավող միջոցառումների կիրառմամբ այն կարելի է դարձնել առավել արդյունավետ, որի ցուցանիշը բույսերի բերքատվությունն է։

Որո՞նք են բույսերի պաշտպանության միջոցները՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցները

Բույսերի պաշտպանությունը, գիտությունների համալիր, ընդգրկում է բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի ձևերն ու եղանակները։ Խնդիրներն են վնասատուների տեսակային կազմի, տարածման, վնասի բնույթի ու չափի, բույսերի և վնասատուների փոխադարձ կապի բացահայտումը, պայքարի արդյունավետ, մարդկանց և շրջապատի համար անվտանգ եղանակների մշակումը։ Բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարում են ագրոտեխնիկական, կենսաբանական, քիմիական, մեխանիկական և կենսաֆիզիկական եղանակներով։ Էկոլոգիապես անվտանգ է կենսաբանական եղանակը, երբ ստեղծվում են բույսերի հիվանդադիմացկուն սորտեր, իսկ բույսերի կարանտինի միջոցով սահմանափակվում է վնասատուների և հիվանդությունների տարածումը։

Ինչպե՞ս են բույսերը պաշտպանում ՝ բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում:

Բույսերը հիվանդանում են սնկային հիվանդություններով, երբեմն ՝ բակտերիալ, և վնասվում են վնասատուներից։ Դրանց դեմ հիմնականում կիրառվում է քիմիական պայքար, ավելի քիչ չափով ՝ կենսաբանական։ Օգտագործվում են նաև բուսական պատրաստուկներ, որոնք իհարկե ավելի քիչ արդյունավետ են։

Ի՞նչ են ագրոքիմիկատները` պարարտանյութերը, քիմիական հողաբարելավիչները, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար.

Ագրոքիմիկատները նույն թունաքիմիկատներն են, որոնք քիմիական պատրաստուկներ են, որ օգտագործվում են բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ։

Ի՞նչ է պեստիցիդը ` բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացներին խանգարող և խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների կանխարգելման, ոչնչացման կամ պայքարի համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), կրծողների դեմ պայքարի միջոցները (ռոտենդիցիդներ).

Պեստիցիդները (թունաքիմիկատներ) քիմիական միացություններ են, որոնք կիրառվում են բույսերի վնասատուների և հիվանդությունների, գյուղատնտեսական կենդանիների արտաքին մակաբույծների, մարդկանց ու կենդանիների հիվանդություններ փոխանցողների դեմ պայքարելու համար: Պեստիցիդ բառն առաջացել է լատիներեն «պեստիս»՝ վարակ, և «ցիդ»՝ սպանել, բառերից:

Պեստիցիդները թողարկվում են փոշիների, դուստերի, լուծույթների, էմուլսիաների, աերոզոլների և այլ ձևերով: Կիրառվում են մեծ մասամբ սրսկումների, փոշոտման, ախտահանման և այլ եղանակներով: Պեստիցիդներն այս կամ այն չափով թունավոր են տաքարյուն կենդանիների և մարդկանց համար, ուստի անհրաժեշտ է դրանք օգտագործելիս պահպանել անվտանգության կանոնները:Մի շարք պեստիցիդներ մարդու օրգանիզմ են թափանցում սննդի` հիմնականում մրգերի, բանջարեղենի, կաթի, կարագի, մսի հետ: Մարդու օրգանիզմում դրանց բացասական ազդեցության հետևանքները կարող են դրսևորվել ալերգիայով, տարբեր օրգանների գործունեության խանգարումներով, չարորակ ուռուցքների առաջացմամբ, իմունիտետի նվազմամբ և այլն: Ուստի պեստիցիդների պարունակությունը սննդամթերքում չպետք է գերազանցի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Ի՞նչ է սնկասպանները (ֆունգիցիդներ), մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված նյութերը (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները:

Սնկասպանները քիմիական պատրաստուկներ են, պայմանավորված բնակլիմայական պայմաններով, երբ առկա է բարձր խոնավություն և ջերմություն, սնկերը բույսերի վրա ակտիվ տարածում են գտնում։ Դրանց դեմ պայքարում են ֆունգիցիդներով։ 

Оставьте комментарий