Պատմության ընտրությամբ դասընթացի առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Արդեն երկրորդ տարին է, ինչ սովորում եմ «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբում, և ամեն անգամ ուսումնական շրջաններն ամփոփելիս հասկանում եմ, թե որքան աշխատանք ենք կատարել այդ ընթացքում։ Իսկ հիմա ժամանակն է ամփոփելու 2022-2023 ուստարվա ուսումնական առաջին շրջանի աշխատանքները։

Այս ուսշրջանում իրականացրել ենք հետաքրքիր կլոր սեղան-քննարկումներ, հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ, պատմագիտական թեմաների ուսումնասիրություններ, արտագնա պարապմունքներ, այլ։ Այս ուսշրջանի մեծագույն ափսոսանքս այն է, որ որոշ քննարկումներ բաց եմ թողել, սակայն նախապատրաստական աշխատանքները օգնեցին բացը լրացնելու։ Տպավորվել եմ Սիրադեղյանական և Սեբաստացիական օրերից, որոնց ընթացքում մասնակցել եմ քարտեզագետ Ռուբեն Գալյչյանի հետ ուսուցողական հանդիպմանը։ Բոլոր կազմակերպված հետաքրքիր արտագնա պարապմունքներից մասնակցել եմ Հայաստանի Պատմության թանգարան այցելությանը, «Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը չափազանց ուսուցողական էր։ Ժայռապատկերների կարևորության և նրանց ճանաչման մասին խոսել էր Կարեն Թոխաթյանը։ Նա ներկայացրեց ժայռապատկերների արժեքավոր պարունակությունը, թե ինչպես էին նրանք ներկայացնում մարդկանց առօրյան և կյանքը հին ժամանակներում։ «Հին Հայաստանի պետական կառույցների արտացոլումը դիցապաշտական համակարգերում» թեմայով էլ ներկայացավ Գոհար Վարդումյանը, ով խոսեց Հայկական լեռնաշխարհում ձևավորված պաշտամունքային համակարգերից։ Այս զեկույցը ևս շատ հետաքրքիր էր։ 

Ավարտելով այս ուսշրջանը՝ համոզված եմ, որ հաջորդը կլինի շատ ավելի արդյունավետ։ Այս շրջանից ձեռք բերեցի մոտիվացիա՝ ավելին անելու համար։

Ստորև՝ առաջին ուսշրջանի իմ հիմնական աշխատանքները․

Оставьте комментарий