Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ

Մարտի 1-ին կրթահամալիրում մեկնարկեց հասարակագիտական ամենամյա ստուգատեսը, որը սկսեցինք կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հետ զրույցով։ Քննարկման հիմնական թեման էր «Հայաստանի հանրապետությունն այսօր», որի շրջանակում նաև քննարկեցինք ռուս-ուկրաինական իրավիճակը, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական խնդիրները և սովորողներին հետաքրքրող մի շարք այլ հարցեր։

Տիարը հաճախ խոսեց բռնությունը բացառելու և բանակցությունների, այլընտրանքային ուղիների միջոցով հարցերը լուծելու մասին։ Միանշանակ համաձայն եմ տիար Բլեյանի այն մտքի հետ, որ սերունդը պետք է հաղթահարի ազգերի մեջ մտած մուռը։ Այն հաղթահարելով՝ իրավիճակին կարելի է ավելի պարզ աչքերով նայել։ 

Հանդիպումը չափազանց հետաքրքիր էր։ Հասարակագիտական ստուգատեսի սկիզբը տրվեց շատ կարևոր հանդիպում-քննարկմամբ, որի արդիականությունը նպաստեց մեծ թվով սովորողների ներգրավվածությանը։

Оставьте комментарий