Հալոգեններ

Առաջադրանք 1. 7-րդ խմբի գլխավոր
ենթախմբի տարրերի
ընդհանուր բնութագիրը

Քիմիական տարրերի պարբերական համակարգի VIIA խմբի տարրերը

F — Ֆտոր
Cl — Քլոր
Br — Բրոմ
I — Յոդ
At — Աստատ

Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

Առաջադրանք 2.Հալոգենների
տարածվածությունը բնության
մեջ

Հալոգենները բնության մեջ հանդիպում են գերազանցապես միացությունների ձևով։ Ֆտորի ամենատարածված միացություններն են ֆլյուորիտը, կիրոլիտը, ֆտորապատիտը: Քլորի բնական միացություններից են կերակրի աղը, սիլվինը և կառնալիտը: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը, որոնցից էլ կորզում են այդ հալոգենները՝ օգտագործելով քլորի օքսիդիչ հատկությունը:

Առաջադրանք 3. Հալոգենների ատոմների
բաղադրությունը և
կառուցվածքը

Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9p, 10n) 9 e: Քլորի ատոմի կառուցվածքն է (17p,18n) 17e: Բրոմի ատոմի կառուցվածքն է (35p,44n) 35e: Յոդի ատոմի կառուցվածքն է (53p,74n) 53e:

Առաջադրանք 4. Քլորի վալենտականությունը
և օքսիդացման աստիճանը
միացություններում

Քլորի վալենտականություն, երբ մեկ է, օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է: Երբ վալենտականությունը երեք է, օքսիդացման աստիճանը +3 է: Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5 է, իսկ երբ վալենատականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է:

Առաջադրանք 5.Հալոգեն պարզ նյութերի
ֆիզիկաքիմիական
հատկությունները

Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

Կապը երկու ատոմի միջև կովալենտային, ոչ բևեռային է:

Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ:

Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին:

Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգենների հալման և եռման ջերմաստիճանները բարձրանում են, մեծանում է խտությունը, ինչը պայմանավորված է  միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի մեծացման հետ։

Առաջադրանք 6.  Քլորի և նրա միացությունների
կիրառությունը

Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության միջոցներ, սինթետիկ մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ: Քլորը կիրառում են բամբակյա գործվածքների և թղթի սպիտակեցման համար: Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները, և այդ պատճառով այն օգտագործում են խմելու ջրի վարակազերծման համար: Լույսի ազդեցությամբ ջրի հետ փոխազդելիս` քլորն առաջացնում է ատոմական թթվածին (Օ), որն էլ վարակազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում:

Առաջադրանք 7. Աղաթթվի և նրա աղերի
կիրառությունը։

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։ Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ: Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը անփոխարինելի է սննդի մեջ: Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը՝ սննդի սոդան: Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ: Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:

  • 1. Ինչո՞ւ  են 7֊րդ  խմբի գլխավոր  ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ».
  • Նման անվանումը գալիս է այն փաստից, որ հալոգենները մետաղներին միանալիս աղեր են առաջացնում։

  • 2. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր…
  • Հալոգենները առաջացնում են բարդ օրգանական նյութեր, ապահովելով օրգանիզմների կենսագործունեությունը։

  • 3. Որո՞նք են հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում….
  • Մարդու օրգանիզմում օրինակ յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար: Բացի այդ մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։

  • 4. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով… Պատասխանը հիմնավորեք…
  • Չնայած նրան, որ քլորը շատ վնասակար է մարդու օրգանիզմի համար, ջուրը կարելի է արտահաել քլորով, եթե չանցնենք չափը։

  • 5. Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%֊անոց ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»
  • Նատիրումի քլորիդից կամ կերակրի աղից է ստացվում այդ ֆիզոլոգիական լուծույթը:

  • 6. Ի՞նչ է ժավելաջուրը…
  • Ժավելաջուրը կալիումի հիպոքլորիդի՝ KClO և Կալիումի քլորիդի՝ KCl ջրային լուծույթն է։ Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։

  • 7. Ի՞նչ է քլորակիրը…
  • Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունքն է: Քլորի հոտով սպիտակ փոշի է։

    Оставьте комментарий