Առանց ջրի կյանք չկա

Ջուրն ամենատարածված ու ամենաանհրաժեշտ նյութն է Երկիր մոլորակում և կենդանի նյութի էվոլյուցիայի հիմքը տիեզերքում։ Առանց ջրի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը։

Երկրի վրա ջուրը գոյություն ունի ոչ միայն օվկիանոսներում ու ծովերում։ Այն գոյություն ունի տարբեր ձևերով՝ գետերն ու լճերը, ճահիճները,  ամպերն ու մառախուղը, անձրևը, ձյունը և այլն։ Երկիր մոլորակի ջրի պաշարների հիմնական մասն ամբարված է սառցի տեսքով` սառցաշերտերում և սառցալեռներում։ Պինդ ջրով (ձյուն, սառույց) ծածկված է ցամաքի 20%-ը։

Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային:

Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։

Ջրի ֆիզիկական հատկությունները

Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է։ Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից, որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, իսկ այս դեպքում, օրինակ, սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, դրա համար այն լողում է ջրի վրա, դրա շնորհիվ է ձմռանը ջրի տակ կյանքը շարունակվում։ Ջուրն ունի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում։ Դրա միջոցով ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը։ Ջրի բոլոր այս անոմալ հատկություները պայմանավորված են ջրի մոլեկուլնեի միջև առկա ջրածնային կապերով։

Ջրի քիմիական հատկությունները

Ջուրը կայուն նյութ է, մինչև 1000°C տաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում։ Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ այն քայքայվում է՝ առաջացնելով ջրածին և թթվածին:Նույն արգասիքներն առաջանում են ջուրն էլեկտրական հոսանքով քայքայելիս՝2H2O−→−t°2H2+O2Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման։ Ջուրը փոխազդում է բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։

Оставьте комментарий