Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Պարսկահայք

Ուրմիա լիճ

Ուրմիա լիճը Հայկական լեռնաշխարհի ամեմանմեծ լիճն է: Գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում:
Ուրմիա լիճը անվանվել է նաև Կապուտան, Թիլ։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ:
Լիճն ուսումնասիրել են Վ.Վ. Բոգաչևը, Գ. Ռիբենը, Կ.Ն. Պաֆենհոլցը և ուրիշներ: Նրանք ենթադրում են, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի Կասպից ծով`   Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով: Սոհունդ լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է: Կարծիք կա, որ Ուրմիան Խոյի դաշտով կապ է ունեցել Արաքս գետի հետ: Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու Կարաթափա լեռնանցքով թափվել է Արաքսի մեջ: Մեկ այլ փաստ. Թավրիզի մոտ Կարմիրջուր (Աջի) գետի վրա կան բարձր դարավանդներ, որոնք դեպի լիճն աստիճանաբար ցածրանում են, մտնում լճագետային նստվածքների տակ: Այսինքն`   շրջապատի լեռները բարձրանում են, գոգավորության հատակն իջնում է`   կապված տեկտոնական շարժումների հետ:
Գարնանը մակարդակը բարձրանում է: Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով: Ուրմիա են թափվում բազմաթիվ գետեր`   Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու: Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում: Գետերի դելտաները հաճախ ճահճացած են`   բերված տիղմի պատճառով, հատկապես Զագրոսի համակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկում կատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբ տիղմ:
Աղիությունը շատ բարձր է`   150-250% է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով: Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է: Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է: Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է: Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ:
Լճի մերձակայքում կլիման շատ չորային է և անհրապույր: Քամու դեպքում օդը հագեցած է աղի փոշով: Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճի հատակից բխող անուշահամ ջերմուկներ:
Լճում կա 60 կղզի`   գլխավորապես հարավային մասում: Խոշորներն են Էշակ, Թելա, Ձիերի, Շահի:
Նավարկելի է: Արևմտյան ափի մոտ են Ուրմիա, Շահպուր քաղաքները:
1926 թվականին լիճը վերանվանվել է Ռեզայի, ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի: 1970 լճին վերադարձվել է նախկին անունը: 1967թ-ից լիճը ներառվել է Ուրմիա ազգային պարկի մեջ:
Քանդովան
Քանդովան գյուղը գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում: Այստեղ տների մեծ մասը կառուցված են քարանձավներում: Ըստ տեղաբնակների` գյուղը 700 տարվա պատմություն ունի: Տպավորություն է, թե բնությունն ինքն է հոգացել կացարանների հարցը` թողնելով բնակիչներին տեղադրել միայն պատուհան ու դուռ: Իրան գնացողները հնարավորության դեպքում փորձում են այցելել այդ վայրը` տեղում ծանոթանալու գյուղի յուրահատկություններին:
Գորիս քաղաք
Գորիսը քաղաք է Սյունիքի մարզում, մոտ 240 կմ հեռավորության վրա Երևան մայրաքաղաքից և 70 կմ`   մարզկենտրոն Կապանից։ Գտնվում է Վարարակ գետի (Որոտանի վտակ) ափին։
Գորիսը քաղաքի կոչում ստացավ 1885 թ. Ռուսական Կայսրության կողմից: Քաղաքը ունի 20.000 բնակչություն (2001 թ.) և գտնվում է 1370 մ բարձրության վրա։
Քաղաքը գտնվում է ստրատեգիկ կարևորագույն Երևան – Ստեփանակերտ ճանապարհի վրա։
Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը կամ Գորիս Գյուղը, որը իրենից ներկայացնում է քարանձավային բնակարանների մի ամբողջ շարք: Ներկայիս բուն քաղաքի տեղում մինչև 1870-ական թվականները եղել է անբնակ տարածք։ Արևելյան մասում է գտնվում քաղաքի խորհրդանիշ համարվող բլուրը, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ։
Հանրապետության հարավ-արևելյան հատվածում՝ Սյունիքի մարզում է տեղակայված լեռնաշխարհի գեղեցկուհին`   Գորիս քաղաքն իր 24 գյուղերով, մոտ 44000 բնակչությամբ: Գորիս քաղաքը հիմնադրվել է 1870 թ.-ին`   որպես Ելիզավետպոլ նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն: Մայրաքաղաքից մինչև Գորիս տանող ճանապարհը 254 կմ է: Գորիսն ունի մոտ 25000 բնակչություն: Բարձրաբերձ ժայռերը, բրգաձև գագաթները, խոր ձորերն ու կիրճերը, քարայրներն ու քարանձավները յուրօրինակ տեսք են տալիս Գորիսի ռելիեֆին: Բնությունը գեղեցիկ է, օդը`   մաքուր, կլիման բարեխառն լեռնային է`   մեղմ ձյունապատ ձմեռներով, տաք ամառներով։ Արևափայլքի տարեկան տևողությունը ավելի քան 2100 ժամ է, անարև օրերի թիվը`   59: Հունվարի միջին ջերմաստիճանը`   -1,3 °C, հուլիսին`   19 °C: Տարեկան տեղումների քանակը հասնում է 700մմ:

Оставьте комментарий