Архив рубрики: Քիմիա

Անօրգանական նյութերի հիմնական դասերի վերաբերյալ գիտելիքների ընդհանրացում

֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության, սահմանեք, գրեք օրինակներ…

Ըստ բաղադրության նյութերը դասակարգում են որպես պարզ և բարդ նյութեր։ Պարզ նյութերն այն նյութերն են, որոնք կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից: Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:

Պարզ նյութերի օրինակներ՝ Fe, Cu, N, S

Բարդ նյութերի օրինակներ ՝ H2O, NaCl

֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության, գրեք օրինակներ…

Ըստ ծագումնաբանության նյութերը բաժանվում են անօրգանական և օրգանակա։

֊ Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…

Անօրգանական նյութերի օրինակներ են՝ ջուր, ածխաթթու գազ․․․

֊ Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք…

Օրգանական նյութերի օրինակներ են՝ ճարպեր, ամինաթթուներ, ացետոնը, գլյուկոզը․․․

֊ Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք…

Ավելի շատ են անօրգանական նյութերը, քանի որ ածխածին պարունակող նյութերն ավելի քիչ են հանդիպվում։

֊ Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:

Թթվածրն — O2

Կերակրի աղ — NaCl

ջուր — H2O

Քլոր — Cl

Խմելու սոդա — NaHCO3

Երկաթ — Fe

Ծծմբական թթու — H2SO4

Աղոտ-N

Պղինձ-Cu

☆֊ Որոշեք Ձեր ընտրած բարդ անօրգանական նյութերի հարաբերական մոլեկուլային  զանգվածները`Mr, որակական և քանակական բաղադրությունները՝ տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները:

Mr (O²)=32

Mr (NaCl)=23+35=58

Mr (H2O)=2+16=18

Mr (CI)=35

Mr (NaHCO3)=23+1+12+(16*3)= 84

Mr (Fe)=55

Mr (H2SO4)=2+32+(16*4)=98

Mr (N)=14

Mr (Cu)=63

֊Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները.

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2

Mg+O2=MgO (միացման ռեակցիա)

MgO+H2O=Mg(OH)2

Mg(OH)2+HCl=MgCl2 չեզոգացման ռեակցիա — չեզոքացման է կոչվում հիմքի և թթվի միջև ընթացող փոխանակման ռեակցիան, որի հետևանքով առաջանում են աղ և ջուր։

  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4

Նախագիծ` «Անօրգանական նյութերի հիմնական դասերի վերաբերյալ գիտելիքների ընդհանրացում»

☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության, սահմանեք, գրեք օրինակներ…

Ըստ բաղադրության նյութերը դասակարգում են որպես պարզ և բարդ նյութեր։ Պարզ նյութերն այն նյութերն են, որոնք կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից: Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:

Բարդ նյութերի օրինակներ՝ թթուներ, աղեր, օքսիդներ։

☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության, գրեք օրինակներ…

Ըստ ծագումնաբանության նյութերը բաժանվում են անօրգանական և օրգանակա։

☆֊ Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…

Անօրգանական նյութերի օրինակներ են՝ ջուր, ածխաթթու գազ․․․

☆֊ Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք…

Օրգանական նյութերի օրինակներ են՝ ճարպեր, ամինաթթուներ, ացետոնը, գլյուկոզը․․․

☆֊ Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք…

Ավելի շատ են անօրգանական նյութերը, քանի որ ածխածին պարունակող նյութերն ավելի քիչ են հանդիպվում։

☆֊ Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:

Թթվածրն — O²

Կերակրի աղ — NaCl

ջուր — H²O

Քլոր — Cl

Խմելու սոդա — NaHCO³

Երկաթ — Fe

Ծծմբական թթու — H²SO⁴

Աղոտ-N

Պղինձ-Cu

Տարրի բնութագրում․ Սիլիցիում

Սիլիցիում

ա) Քիմիական տարրի նշանը — Si

բ) Կարգաթիվը, միջուկի լիցքը….

Կարգաթիվը ՝ 14, միջուկի լիցքը ` Z = +14

գ) Ատոմի բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների թիվը):

(14 p, 14n) 14 e

դ) Պարբերության համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների թիվը:

Պարբերության համարը ` 3, լրիվ լրացված էներգիական մակարդակների թիվը ` 2:

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը:

Խումբը ՝ 4, ենթախումբը ՝ գլխավոր, 2

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների:

)2)8)4

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական մակարդակների և  ենթամակարդակների):

3s2p2

ը) ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված`  մետաղակա՞ն, թե՞   ոչ մետաղական…

Ավելի ուժեղ են արտահայտված մետաղական հատկությունները։

թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ առկա  է  այդ   տարրի  ատոմներ……..

Օրիանկ՝ SiO2

ժ)  Կատարեք հաշվարկներ ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ), տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr, տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները օքսիդում:

Ar (Si) = 28, Ar (O) = 16

Mr (SiO2) = 28 + (16 * 2) = 60

Mo (SiO2) = 44  * 1,66 * 10 – 24

m (Si) : m (O) = 28 : 16

Ինքնաստուգում․ քիմիա

1.Ո՞ր  շարքում են  նշված միայն ֆիզիկական մարմիններ.

   ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
   բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
   գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
  դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

  1. Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում.   ջրի կաթիլ, պղնձե թաս,  ալյումինե կաթսա,   ռետինե գնդակ,  պղնձե կուժ, սառցե դղյակ,  ոսկե  մատանի.

1)3                        2)  6                            3)  4                                  4) 5

3. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
     1) 
 ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
    2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
    3)  շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
    4) 
 սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

4. Ինչպիսի՞ ագրեգատային վիճակում կարող է գտնվել սնդիկը.

  1. միայն պինդ  վիճակ
  2. միայն  գազային վիճակում
  3. միայն  հեղուկ  վիճակում
  4. բոլոր  երեք  վիճակներում

 5.  Որքա՞ն է ոսկու  ձուլակտորի զանգվածը,  որի ծավալը  2 սմէ, իսկ ոսկու խտությունը  19,3 գ/սմ3է.

1) 38,6գ                    2) 9,65գ                   3) 3,86գ                       4) 1,93գ

6. Ո՞ր  շարքում  են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                      3)  H2O, N2, O3,  Ni, S8

   2)   AgBr, H2, CaCO3, P4                                      4)  NaOH, CO2, NH3, CuSO4

7. Ո՞ր  շարքում են առկա միայն կովալենտային կապերով միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

8. Հետևյալ նյութերից չորս  սյունակով  առանձնացրեք օքսիդները, հիմքերը, թթուներն  ու   աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.    HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2,   Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.

      Օքսիդ       Հիմք         Թթու             Աղ
 Na2O
BaO
CO2
Al2O3
MgO
SO3
Ca(OH)2
Fe(OH)2
NaOH
Al(OH)3
HNO3
HCI
H2SO4
H3PO4
AgNO3
NaHCO3
K2SiO3
NaCl
CaCl2

9. Ո՞ր  շարքում է  գրված ֆոսֆոր,  թթվածին,  ածխածիներկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.

    1)  F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)
  K, Na, P, Fe, C 

10. Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը.
    1)  միայն էլեկտրոններից
    2)  նեյտրոններից  և  էլեկտրոններից
    3)  պրոտոններից, էլեկտրոններից  և  նեյտրոններից
    4)  միայն պրոտոններից

  1.  Բնութագրեք  հետևյալ  տարրերը՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, սիլիցիում, մանգան, պղինձ, ցինկ, արծաթ, ոսկի ….  (նշված տարրերից ընտրեք մեկ մետաղ և մեկ ոչմետաղ)  ըստ  հետևյալ ըստ հետևյալ սխեմայի.

Ածխածին

ա)  քիմիական  տարրի  նշանը — C

բ)  կարգաթիվը — 6, միջուկի  լիցքը՝ Z = 6

գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը) — 6 պրոտոն, 6 նեյտրոն, 6 էլեկտրոն

դ)  պարբերության  համարը — 2, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը — 2

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին էներգիական մակարդակում  էլեկտրոնների  թիվը․

Խմբի համար — 4

Ենթախումբ — գլխավոր

էլեկտրոնների թիվը — 4

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

մակարդակների  և  ենթամակարդակների)

1s 22s 22p 2

ը) ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված`  մետաղակա՞ն, թե՞   ոչ մետաղական…

Պատ․՝ ոչ մետաղական։

  թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ   տարրի  ատոմներ — CO2

ժ Կատարեք հաշվարկներ ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ),

տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,

տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները օքսիդում:

Mr(CO)= Mr(12+16)=28

Mr=(12+ 2*16)=44

  1. Համապատասխանեցրեք նյութի հատկությունները և անվանումը.   
ՀատկություններըԱնվանումը
  աբնորոշ  հոտով   թափանցիկ  հեղուկ     բջրում  լավ  լուծվող  պինդ  նյութ     գմետաղական  փայլով  պինդ  գունավոր  նյութ     դջրում  քիչ  լուծվող  անհոտ, անհամ  գազ    1) կավիճ   2) սախարոզ   3) քացախաթթու   4) թթվածին   5)  քլոր   6)  յոդ

ա) 3

բ) 2

գ) 1

դ) 4

Գործնական աշխատանք 1.

Նյութի հիմնական ֆիզիկական վիճակներն են պինդ, հեղուկ և գազային ագրեգատային վիճակները: Պինդ և հեղուկ վիճակներում նյութը կազմող մասնիկները իրար մոտ են, միջմասնիկային հեռավորությունները համաչափելի են բուն մասնիկների չափերին: Միջմասնիկային փոխազդեցության ուժերը չափազանց մեծ են: Նշված վիճակները կոչվում են նյութի կոնդենսացված վիճակ: Գազային վիճակում, ընդհակառակը, տասնապատիկ ավելի մեծ են միջմոլեկուլային հեռավորությունները և չափազանց թույլ դրանց միջև փոխազդեցության ուժերը:

Նյութի հատկություններ են կոչվում այն հատկանիշները, որոնցով նյութերը նման են իրար, կամ տարբերվում են իրարից։

Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկվում են առանց նոր նյութ ստանալու։

Նյութի քիմիական հատկությունները նյութի փոխազդեցությունն է այն նյութերի հետ, երբ առաջանում են նոր նյութեր նոր ֆիզիկոքիմիական և ֆիզիոլոգիական հատկություններով։

Նյութի ֆիզիոլոգիական հատկությունները՝ նյութի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա՝ դրական կամ բացասական։ Դրական են էկոլոգիապես մաքուր սնունդը, մաքուր օդը և մաքուր խմելու ջուրը։ Բացասական են՝ թմրադեղերը, ալկոհոլի շատ օգտագործումը և այլն։

H2O

Քիմիական

Ֆիզիկական

Ֆիզիոլոգիական

<<Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական,ֆիզիոլոգիական>>                      Նյութերը դասակարգել,տեղադրել աղյուսակում,անվանել,գրել բանաձևերը: Նկարագրել ֆիզիկական հատկությունները՝ գույնը, ագրեգատային վիճակը (պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:

 Պարզ նյութեր Բարդ նյութեր
 Ազոտ Ջուր
 Թթվածին Ածխաթթու գազ

Ազոտ — քիմիական նշանը՝ N,  պարբերական աղյուսակի 5-րդ խմբի 7–րդ տարրը, ատոմային թիվը՝ 7, ատոմային զանգվածը՝ 14.0067։ Ազատ վիճակում անհամ և անհոտ գազ է, ջրում վատ է լուծվում։

Թթվածին — պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր է, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։ Սովորական պայմաններում (0 °C, 760 մմ սնդիկի սյուն) թթվածինը անգույն, անհոտ և անհամ գազ է։

Ջուր — Քիմիական բանաձևը ՝ Н2O, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Հալման ջերմաստիճանը՝ 0 °C °C, եռման ջերմաստիճանը՝ 100 °C °C։ Ջուրն օժտված է  բարձր ջերմունակությամբ:

Ածխաթթու գազ — Քիմիական բանաձևը ՝CO2 ածխածնի երկօքսիդն է՝ ածխածնի և օրգանական միացությունների այրման վերջնական արդյունքը։ Անգույն, անհոտ, թույլ թթվահամով, օդից 1,5 անգամ ծանր գազ է։ Այդ պատճառով էլ այն կարելի է հեղուկի նման մի անոթից զգուշորեն տեղափոխել մյուսի մեջ։ Կարելի է նաև հեղուկացնել՝ միայն բարձր ճնշման տակ, իսկ մթնոլորտային ճնշման պայմաններում պնդացնել՝ վերածելով «չոր սառույցի»։

7, 8- րդ դաս. անցածի կրկնողություն

Թեմաները՝ Ֆիզիկական մարմին  և  նյութ:Ինչ՞ է նյութը, պարզ և բարդ նյութեր, անօրգանական և  օրգանական  նյութեր:Մաքուր  նյութեր, խառնուրդներ(համասեռ և անհամասեռ): Նյութի  հատկությունները՝ ֆիզիկական,  քիմիական, ֆիզիոլոգիական: 

Հարցեր և վարժություններ.

1. Սահմանեք և բնութագրեք ո՞րն է կոչվում ֆիզիկական մարմին,օրինակներ…

Ֆիզիկական մարմինները այն բոլոր առարկաներն են, որոնք մեզ շրջապատում են։ Ֆիզիկական մարմիններն անպայման ունեն որոշակի զանգված և ծավալ։ Բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից։ Ֆզիկական մարմինները լինում են կենդանի և անկենդան։Կենդանի մարմինների օրինակներից են՝ մարդիկ, բույսերը, կենդանիները և այլն։ Անկենդան մարմինների օրինակներից են՝ սեղանները, աթոռները և այլ իրերը։ Նյութը միմյաց հետ փոխազդող փոքրագույն մասնիկների (ատոմ, մոլեկուլ, իոն) համախումբ է, իրեն բնորոշ բաղադրությամբ, հատկություններով, կառուցվածքով, զանգվածով, ծավալով օժտված։

2. Մոտավոևապես քանի՞ միլիոն նյութ է հայտնի մարդկությանը

Մարդկությանը հայտնի է մոտավորապես 30 միլիոն նյութ։

3. Սահմանեք,դասակարգեք և բնութագրեք նյութերը, գրեք պարզ և բարդ, անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ…

Պարզ նյութերը կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից։ Մարդկությանը հայտնի է 118 քիմիական տարր։ Պարզ նյութերը մոտավորապես 400 հատ են։ Պարզ նյութերը 400 հատ են, որովհետև կան տարրեր, որոնք առաջացնում են մի քանի պարզ նյութեր։ Պարզ նյութերը դասակարգում են՝ մետաղներ և ոչ մետաղներ

Բարդ նյութերը կազմված են երկու և ավելի քիմիական տարրի ատոմներից։ Բարդ նյութերը, ըստ ծագման լինում են՝ անօրգանական և օրգանական։

Օրգանական են կոչվում այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին: Օրգանական նյութեր են՝ ճարպերը, ամինաթթուները, գլյուկոզը, ֆրուկտոզը, այլ շաքարները,մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները, բնական գազը, նավթը և այլն։

Անօրգանական

4. Սահմանեք և բնութագրեք մաքուր նյութերի հատկությունները`ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական, օրինակներ….

Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածք, ուստի և օժտված են խիստ որոշակի հատկություններով: Նյութերի ֆիզիկական հատկություններից են օրինակ՝ ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, էլեկտրահաղորդականությունը, ջերմահաղորդականությունը, մագնիսական հատկությունը, ամրությունը: Քիմիական հատկությունները նյութերի այն առանձնահատկություններն են, որոնք առնչություն ունեն քիմիական գործընթացների հետ, այսինքն` արտահայտվում են քիմիական ռեակցիաներում և ուղղակի ազդեցություն են ունենում ռեակցիայի ընթացքի վրա։ Քիմիական հատկություններից են այլ նյութերի հետ փոխազդելու հատկությունը, քայքայումը և դիսոցումը։ Ֆիզիոլոգիական հատկությունները նյութի աղդեցությունն են կենդանի օրգանիզմների վրա:

Քիմիա․ Առցանց ուսուցում

    • Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա:

    Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Կապված թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը, մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ երկրորդն է ազոտից հետո։ Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ, մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65 % թթվածին։

    • Թթվածնի  ֆիզիկական և քիմիական  հատկությունները

    Թթվածնի ֆիզիկական հատկությունները՝

    • սովորական պայմաններում գազ է,
    • հոտ չունի,
    • անգույն է,
    • համ չունի,
    • եռում է 90,19 Կ (-182,96 °C) ջերմաստիճանում,
    • գոլորշիանում է 54,8 Կ (-218,35 °C) ջերմաստիճանում,
    • հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,
    • հեղուկ վիճակում դեպի մագնիսն է ձգվում

    Թթվածնի քիմիական հատկությունները՝

    • Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ.

    Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են գրեթե բոլոր ոչ մետաղները՝ ֆտորից, քլորից, բրոմից և յոդից բացի։ Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի օքսիդ։ Փոխազդում է ֆոսֆորի հետ։

    • Փոխազդեցությունը մետաղների հետ․

    Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են նաև գրեթե բոլոր մետաղները, օրինակ՝ ոսկին։ Այդպիսի ռեակցիաներն սկսելու համար սովորաբար տաքացում է պահանջվում։

    • Թթվածնով օքսիդանում են նաև բարդ նյութերը.

     

    • Թթվածնի կիրառումը

    Բազմազան են թթվածնի կիրառման բնագավառները. տեխնիկայում գործընթացների գրեթե 80 %-ն այս նյութի կիրառման վրա է հիմնված։ Ամենակարևորը թթվածինը նպաստում է այրմանը և շնչառությանը։ Այն մեծ չափով նպաստում է մետալուրգիական գործընթացներին՝ թուջի, պողպատի, ինչպես նաև գունավոր մետաղների արտադրության համար։ Բժշկության մեջ ծանր հիվանդներին տալիս են թթվածին։ Թթվածին ծախսվում է մետաղների կտրման և եռակցման ժամանակ, սուզանավերում, տիեզերանավերում, ջրի տակ աշխատող մարդկանց համար։

    Անհատական-հետազոտական  աշխատանք՝

    • Թթվածնի հայտնագործումը

    Դեռևս VIII դարում չին գիտնական Մաո Հոային հաստատել է, որ օդը պարունակում է այրմանն ու շնչառությանը մասնակցող գազ: Իտալացի գիտնական ու նկարիչ Լեոնարդո դա Վինչին նույնպես օդը դիտում էր որպես 2 գազերի խառնուրդ, որոնցից միայն մեկն է մասնակցում այրմանն ու շնչառությանը: XVIII դարում առաջին անգամ միմյանցից անկախ թթվածին ստացել են շվեդ գիտնական Շեելեն (1769–70 թթ-ին)՝ կալիումի բորակը շիկացնելով, իսկ 1774 թ-ին՝ անգլիացի գիտնական Ջ. Փրիստլին՝ սնդիկի օքսիդը տաքացնելով:

    Սկզբում թթվածին քիմիական տարրն անվանել են «հրեղեն օդ» («ֆլոգիստոն»)՝ այրմանը նպաստելու, իսկ ավելի ուշ՝ «կյանքի օդ»՝ շնչառությանը մասնակցելու համար: 1775 թ-ին ֆրանսիացի քիմիկոս Ա. Լավուազիեն բացահայտեց օդի բաղադրությունը. ցույց տվեց, որ թթվածինը թթուների պարտադիր բաղադրիչ մաս է, և այն անվանեց «թթու առաջացնող», որից էլ առաջացել է հայերեն թթվածին անվանումը: Լավուազիեն ճիշտ մեկնաբանեց թթվածնի դերը նաև այրման և շնչառության շարժընթացներում` դրանք դիտելով որպես նյութերի և թթվածնի փոխազդեցություն: 

Ավոգադրոյի օրենքը և հետևությունները

Հարցեր և վարժություններ

1․ Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակներում  կարող  են  գտնվել  նյութերը, թվարկեք…

Նյութերը կարող են գտնվել պինդ, գազային, հեղուկ, պլազմա վիճակ(աստղերի վրա) և ամոր վիճակներում։ Ամորֆի օրինակներից են պատուհանի ապակին, մոմը, կաուչուկը, ռետինը։

2․ Ինչո՞վ է նյութի  գազային  վիճակը  տարբերվում  է  հեղուկ  և  պինդ  վիճակներից, պատասխանը  հիմնավորեք…

Գազային վիճակում նյութի մոլեկուլները չեն հպվում միմյանց, նրանց միջև մեծ տարածություն է լինում:

3․ Ի՞նչ գազային  նյութեր  գիտեք, որոնք  սենյակային  ջերմաստիճանում  գտնվում  են  գազային  վիճակում, թվարկեք….

Ազոտ՝ N2(79%), ածխաթթու գազ`CO2(0.03), թթվածին`O2(20%), հելիում՝ He, նեոն՝ Ne, արգոն՝ Ar

4․ Ո՞ր նյութերին  է  վերաբերվում  Ավոգադրոյի  օրենքը, ինչու՞ …

Ավոգդարոյի օրենքը վերաբերվում է գազային նյութերին։ Տարբեր գազերի հավասար ծավալներում արտաքին միատեսակ պայմաններում (ճնշում, ջերմաստիճան) պարունակվում են հավասար թվով մոլեկուլներ:

5․ Ի՞նչ ծավալ  է   զբաղեցնում  1 մոլ  նյութաքանակով  ցանկացած  գազ  նորմալ  պայմաններում….

Մեկ մոլ քանակով ցանկացած գազի զբաղեցրած ծավալը հաստատուն է: Նորմալ պայմաններում (ն.պ.) (0101,325  կՊա ճնշում) այն կազմում է 22,4 լիտր կամ 22,4 դմ³, կոչվում է գազի մոլային ծավալ՝Vm=22,4 լ/մոլ:

6․ Որոշեք  ի՞նչ ծավալ  է  զբաղեցնում  2 մոլ հելիում գազը նորմալ պայմաններում:

22․4*2=44.8

7. Ի՞նչ ծավալ է զբաղեցնում 64 գ թթվածին գազը՝ Օնորմալ պայմաններում:

m(O2)=64գ

V(O2)=?

V=n*V

n(O2)=64:32գ/մոլ

V=22.4*2=44.8

8. Որոշել ածխաթթու գազի՝ CՕ2-ի հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr-ը:

2

C=12

O=16

Mr=16*2+12=44

Mr=44

9. Ո՞ր գազն է առավել հարմար օդապարիկները լցնելու համար.

ա) ազոտ՝ N2

բ) հելիում՝He

գ) արգոն՝Ar

դ) ջրածին՝ H2

ե) մեթան`CH4

 

Ավոգադրոյի օրենքը և հետևությունները՝ գազի մոլային ծավալը՝ Vm.

  • Տարբեր գազերի հավասար ծավալներում արտաքին միատեսակ պայմաններում (ճնշում, ջերմաստիճան) պարունակվում են հավասար թվով մոլեկուլներ:
  • Մեկ մոլ քանակով ցանկացած գազի զբաղեցրած ծավալը հաստատուն  է:  Նորմալ պայմաններում (ն.պ.) (0101,325  կՊա ճնշում) այն կազմում է 22,4 լիտր կամ 22,4 դմ³ ,  կոչվում է գազի մոլային ծավալ՝ Vm=22,4 լ/մոլ:

Տանը ՝ նյութի պինդ, հեղուկ և գազային  ագրեգատային վիճակները։

V (O²) = V (CO²)

T (O²) = T (CO²)

P (O²) = P (CO²)

Եթե տարբեր գազեր ունեն հավասար ծավալներ, գտնվում են միևնույն պայմաններում, այսինքն ճնշումը և ջերմաստիճանը նույնն են, հետևաբար պարունակում են միևնույն թվով մոլեկուլներ։

N (O²) = N (CO²)

Առաջին հետևություն. Vm

Vm – գազի մոլային ծավալ

Ավոգադրոյի հաստատունը, ցույց է տալիս, թե ցանկացած նյութի 1 մոլում, քանի կառուցվածքային մասնիկ է պարունակում ։

NԱ = 6,02 x 10²³ կառուցվածքային մասնիկ / մոլ

Գազի մեկ մոլը զբաղեցնում է միևնույն ծավալը, որը նշանակում են Vm։

Vm = 22, 4 լ/մոլ

Նորմալ պայմաններ.

0 աստիճան ցելսիուս (C)

P = 101,325 կիլոՊասկա

Ֆիզիկական և քիմիական երևույթներ:Քիմիական ռեակցիայի հատկանիշները:

Քիմիական ռեակցիաների տեսակները՝ ըստ ելանյութերի և վերջանյութերի  թվի  փոփոխության, ջերմանջատիչ, ջերմակլանիչ ռեակցիաներ, լաբորատոր փորձեր և համապատասխան ռեակցիաների հավասարումների կազմում, հաշվարկներ ռեակցիայի հավասարումով: Լաբորատոր  փորձեր՝ ՙՙՔիմիական ռեակցիաների տեսակները՚՚

  • Տեղակալման և միացման ռեակցիաներ՝ ջրածնի ստացումը և այրումը
  • Փոխանակման ռեակցիա՝ պղնձի (II) հիդրօքսիդի ստացումը, չեզոքացման ռեակցիա
  • Քայքայման ռեակցիա՝ ամոնիումի  երկքրոմատի  քայքայումը:
  • Ջերմանջատիչ ռեակցիաներ՝ մագնեզիումի և ֆոսֆորի  այրումը:
  • Ջերմակլանիչ ռեակցիա՝ մալաքիտի քայքայումը
Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 
Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝
Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:
Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:
Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ:
Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:
Քիմիական  երևույթների  օրինակներ.
Լաբորատոր փորձ
Ամոնիումի երկքրոմատ
Քայքայման է կոչվում այն ռեակցիան, երբ բարդ նյութը քայքայվում է։
Քիմիական բանաձև
(NH4) ² Cz² O7—————N²/// (դեպի վերև)—- + Cz² (+3) O² (-2)+ քրոմի եռարժեք օքսիդ+ 4H²O
(NH4)
Նախ լցրեցինք ամոնիումի երկքրոմատ տարայի վրա, որը նմանեցրեցինք բլուրի, այնուհետև ավելացրեցինք սպիրտ և այրեցինք լուցկով։ Արդյունքում տեսանք բազմաթիվ քիմիական ռեակցիայի հատկանիշներ՝ գույնի, հոտի փոփոխություն, գազի անջատում, ջերմության անջատում լույսի տեսքով, օքսիդաբերական ռեակցիա։