Ապրիլ 17-ը անցկացրինք Ստամբուլից եկած մեր հյուրերի հետ։ Առավոտյան միացանք մեր հյուրերին, որոնց հետ արդեն մտերմացել ենք: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այցելեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մեր հայրենակիցները շատ էին սպասում այս օրվան: Հյուրերին շատ լավ ընդունեցին: Շրջեցինք Էջմիածնում, մտանք թանգարան, ծանոթացանք դրա պատմությանը, նկարվեցինք Մայր տաճարի մոտ և ուղևորվեցինք դեպի Զվարթնոցի տաճար, որ կառուցվել է Ներսես Շինարար կաթողիկոսի պատվերով՝ 7-րդ դարում: Երբ Զվարթնոցում էինք, շատ ուժեղ կարկուտ սկսվեց: Թվում էր, որ ամեն բան կփչանա, բայց տեսարանն իր մոխրագույնով և մշուշը շատ տպավորիչ էին: Կարծում եմ, որ մեր հյուրերին շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։ Դպրոց հասանք ճաշի ժամին: Մեր ընկերները անհամբեր սպասում էին լողի ժամին: Այնուհետև Շուշան Բլեյանի համերգը պետք է ունկնդրեինք: Հագեցած ու գեղեցիկ են անցնում մեր օրերը Ստամբուլից եկած հյուրերի հետ: