Архив за день: 16.04.2019

Առաջին օրը պոլսահայերի հետ

Ինչպես գիտեք, մեր դպրոցի հյուրերն են Ստամբուլի Մխիթարյան դպրոցի սովորողները և ուսուցիչները։ Սովորողների խումբը մեծ չէ`6 սովորող։ Առավոտյան մենք ուղեկցեցինք նրանց դեպի կրթահամալիր և մասնակցեցինք կլոր սեղանին։ Հասցրեցինք ծանոթանալ սովորողների հետ, ցույց տվեցինք դպրոցը և խաղեր խաղացինք։ Առաջին օրվա ավարտին մենք հրաժեշտ տվեցինք սովորողներին, որովհետև նրանք պետք է գնային եկեղեցի։ Այս օրը շատ հետաքրքիր անցավ, և համոզված եմ, որ նույնքան հետաքրքիր կանցնի այս մի շաբաթը նրանց հետ։

Это слайд-шоу требует JavaScript.

Աղայանի մանկավարժակամ մտքերի քննարկում, մեկնաբանում

Աղայանի մանկավարժակամ մտքերի քննարկում, մեկնաբանում:

Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում:

Աշակերտը պիտի հասկանա, մարսե ամեն բան, ինչ որ սովորում է վարժապետից, որպեսզի նա ոչ թե մի անշունչ բառագիրք դառնա, այլ նախապատրաստվի լինել կենդանի և առողջ դատողություն ունեցող խելոք մարդ։

Հաճախ շատ գիտուն պրոֆեսորը պիտանի չէ որպես ուսուցիչ:
Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության:
Տեր Աստված, ինչեր ես դրել մարդու հոգու մեջ մի եռատառ բառովդ՝ սեր, դիփ սուտ է, դիփ, բացի սիրուց:

Վերլուծություն

Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում:

Ես համաձայն եմ այս մտքի հետ։ Շատ մանկավարժներ ավելի շատ մտածում են ժամանակի տևողության, այլ ոչ թե ժամանակի խելացի օգտագործման մասին։ Կարծում եմ երեխաների հետ ժամանակ անցկացնելու ընթացքում պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել երեխայի նախասիրություններին։